Ատամների իմպլանտացիան այսօր լավագույն մեթոդն է կորցրած ատամների խնդրի լուծման համար հօգուտ հուսալիության և հարատևության:
Իմպլանտացիան կատարյալ լուծում է մեկից մինչև լրիվ բացակայող ատամները վերականգնելու համար: Սեղանատամների բացակայության դեպքում իմպլանտատն իր վրա է վերցնում հենարանային ատամի գործառույթը, իսկ ատամների ամբողջական բացակայության դեպքում մի քանի իմպլանտատ օգտագործելու շնորհիվ կոնստրուկցիայի ֆիքսացիան դառնում է ավելի հուսալի:
Իմպլանտոլոգիան արագ տեմպերով զարգանում է: Ժամանակակից մշակումներն ուղղված են աշխատանքների արդյունավետության և ստոմատոլոգիական իմպլանտատների ծառայելու ժամկետի բարձրացմանը:
Մեթոդի բնույթը
Իմպլանտատը արմատանման կոնստրուկցիա է, որը պատրաստված է բիոիներտ նյութից՝ տիտանից: Տեղային անզգայացում անելով՝ լնդի լորձաթաղանթի վրա փոքրիկ կտրվածքից հետո իմպլանտատը ներդրվում է ոսկրային հյուսվածքի մեջ:
Սովորաբար, իմպլանտատի՝ ոսկրային հյուսվածքի հետ արմատավորման համար անհրաժեշտ է 3-6 ամիս: Այդ ժամկետի ավարտից հետո ստոմատոլոգն անցնում է 2-րդ՝ օրթոպեդիկ փուլին, որի ժամանակ պատրաստվում է ատամնաշապիկը կամ այլ անհրաժեշտ օրթոպեդիկ կոնստրուկցիա:
Իմպլանտացիայի առավելությունները
Ատամների իմպլանտացիան ունի շատ առավելություններ և այժմ դրանք անվիճարկելի են:
Իմպլանտատների ամենագլխավոր առավելություններից մեկն է մի կամ մի խումբ բացակայող ատամների վերականգնման հնարավորությունը առանց հարևան ատամների տաշելու և նրանց նյարդի հեռացման:
Ատամների լրիվ բացակայության դեպքերում իմպլանտացիան հանդիսանում է անվիճարկելի մեթոդ իր հարմարությամբ, հուսալիությամբ և հարատևությամբ:
Համալիր մոտեցումը մեր կենտրոնում հիմնական արժեքներից մեկն է, իսկ իմպլանտացիայի և հետագա պրոթեզավորման հաջողության 99%-ը կախված է ստոմատոլոգ-իմպլանտոլոգի, ստոմատոլոգ-օրթոպեդի և ստոմատոլոգ-հիգիենիստի համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքից:
Երաշխիքներն ատամների իմպլանտացիայի դեպքում
Այժմ իմպլանտատները կարող են ծառայել տասնամյակներով: Շատ բան պայմանավորված է ընտրված իմպլանտատի որակով, վիրաբույժի և օրթոպեդի աշխատանքով, կոնստրուկցիաների հետագա խնամքը կազմակերպելով: Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի օրգանիզմի վիճակը ինչպես իմպլանտոլոգիական բուժման փուլերի, այնպես էլ հետագա տարիների ընթացքում:
Իմպլանտատների ծառայելու որակի և տևականության վրա բացասական են ազդում ծխելն ու այլ վատ սովորություններ, ինչպես նաև տարբեր տիպի հիվանդություններ, որոնք հանգեցնում են ոսկորների կառուցվածքի փոփոխությանը:
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի բժիշկները, ունենալով ավելի քան 25-ամյա փորձ իմպլանտոլոգիայի բնագավառում, կարող են երաշխավորել բուժման ցանկալի արդյունք նույնիսկ ամենաբարդ դեպքերում: