Ատամների իմպլանտացիա կատարելիս որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում կատարել արյան հետազոտություն, համայնապատկերային նկար և (կամ) համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), անցկացնել համակարգչային մոդելավորում, պատրաստել վիրաբուժական կաղապար (շաբլոն), ըստ անհրաժեշտության անցկացնել ատամների մոմային մոդելավորում։ Թվարկված միջամտությունների ծավալը և նպատակահարմարությունը որոշվում է յուրաքանչյուր դեպքի համար:
Մեր կլինիկայում մինչև բժշկական միջամտությունը սկսելը կարող ենք այցելուին ցույց տալ, թե ինչ տեսք են ունենալու իր ատամները բուժման ավարտին։ Այցելուն մինչև վերջնական որոշում կայացնելը հնարավորություն ունի դեռևս բուժման նախնական փուլում իրապես գնահատել վերջնական արդյունքը։
Որոշ դեպքերում իմպլանտացիան անմիջապես հնարավոր չէ կատարել: Երբեմն կարող է չբավականացնել ոսկրային հյուսվածքը ենթադրվող վիրահատության հատվածում, ինչը հանգեցնում է լրացուցիչ նախնական միջամտությունների, որոնք իրենց բարդությամբ և արժեքով կարող են գերազանցել իմպլանտատի տեղադրման գործողությանը։
Իմպլանտացիան դեպքերի գերակշիռ մասով ավելի բարդ չէ, քան ատամների հեռացումը։ Շատ հաճախ պրոթեզավորելիս հարկ է լինում վճարել ոչ մեծ գործողության` լնդի ձևավորիչի տեղադրման համար։ Ինչպես նաեւ, այսպես կոչված, «ծախսային օրթոպեդիկ մասի»՝ աբատմենտի և ատամնապսակի համար, որը փոխարինում է ատամին։
Արդյունքում ունենում եք նոր ատամներ, ինչը դարեր շարունակ մարդկանց համար ուղղակի երազանք էր։