Ատամների օֆիսային սպիտակեցումն իր անունը ստացել է պրոցեդուրայի անցկացման վայրով պայմանավորված. սպիտակեցումն արվում է ստոմատոլոգիական կաբինետի պայմաններում բժշկի կողմից: Առավել տարածված մեթոդ է արագությունն ու արդյունքը նախընտրող բուժառուների շրջանում:
Օֆիսային սպիտակեցման ժամանակ ստոմատոլոգն աշխատում է բարձր կոնցենտրացիա ունեցող պատրաստուկների հետ, սպիտակեցնող ագենտներից լորձաթաղանթը պաշտպանող միջոցներով:
Սպիտակեցնող նյութերը ակտիվանում են հատուկ լամպերով կամ լազերային սարքերով:
Ելնելով յուրաքանչյուր բուժառուի ատամների անհատական առանձնահատկություններից՝ մասնագետը կարգավորում է ներգործության անհրաժեշտ տևողությունն ու ինտենսիվությունը:
Խորհրդատվության ժամանակ ստոմատոլոգն ըստ անհրաժեշտության կարող է նշանակել ատամների մասնագիտական մաքրման հավելյալ պրոցեդուրա:
- Արագություն
- Երկարատև արդյունք
- Ցավի և դիսկոմֆորտի բացակայություն
- Անվտանգություն (ներգործությունը տեղային է և ներառվում են միայն գելով պատված հատվածները)
- Տարիքային փոփոխություններ
- Էմալի գունավորում
- Ատամների բարձր զգայունություն
- Հղիություն և կրծքով կերակրելու շրջան
- 16-ից ցածր տարիք
- Սպիտակեցնող գելի բաղադրիչների հանդեպ ալերգիա
- Սիստեմատիկ և քրոնիկ հիվանդություններ սրացման փուլում
- Ատամի կակղանի հիվանդություններ
- Ատամնային էմալի էրոզիա
- Կարիես
- Պրոցեդուրան իրականացվում է մեկ այցելության շրջանակներում:
- Որոշ դեպքերում կարող է ծագել ևս 1-2 պրոցեդուրայի անհրաժեշտություն:
Օֆիսային սպիտակեցման արդյունքում կարելի է հասնել սպիտակեցման 8-12 երանգով: