Տնային սպիտակեցում

Տնային սպիտակեցում

Տնային սպիտակեցումը համարվում է ատամների սպիտակեցման ամենաանվնաս մեթոդը ժամանակակից ստոմատոլոգիայում: Պրոցեդուրան իր անունը ստացել է ներգործության առանձնահատկությունից․ բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները կազմակերպվում են տանը:

Ավանտայում տնային սպիտակեցման համար օգտագործում ենք Opalescence լավագույն համակարգը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող և բազմակի թեստավորումներ անցած արտադրանք:

Դա անգույն գել է կարբամիդի և ջրածնի պերօքսիդի տարբեր կոնցենտրացիաների հիմքով (15% и 20%), ինչպես նաև անհատական պատրաստված կապա (հատուկ պաշտպանիչ թաղանթ):

Գելով լցված կապան պետք է ատամների վրա դնել տնային պայմաններում 30 րոպեից մինչև մի քանի ժամ տևողությամբ՝ կախված ատամների զգայունության աստիճանից:

Տնային սպիտակեցման կուրսի տևողությունը՝ 1-2 շաբաթ։

Վերջնարդյունքը կարելի է գնահատել 2-3 շաբաթ անց:

 

Առավելություններ

- Օգտագործման պարզություն
- Ակտիվ նյութերի փոքր չափաբաժին (ապահովում է անվնաս ներգործություն)


Ցուցումներ

- Էմալի գունավորում
- Տարիքային փոփոխություններ
- Էմալի գույնի փոփոխություն «ներկող» մթերքների օգտագործման հետևանքով


Հակացուցումներ

- Բաղադրիչների անհատական անընկալունակություն
- Տարածված կարիես
- Ատամների գերզգայունություն

Պլոմբերի և արհեստական շապիկների առկայությունը հատկապես առջևի ատամների վրա համարվում է հարաբերական հակացուցում: Սպիտակեցնող գելը որևէ կերպ չի ներազդում պլոմբերի և շապիկների գույնի վրա: Սպիտակեցումից հետո կարող է առաջանալ դրանք փոխելու անհրաժեշտություն:

Գրանցվել անվճար խորհրդատվության