Կարիեսի կանխարգելում

Կարիեսի կանխարգելման հիմնական ուղղությունները

Բժշկի խնդիրը կարիեսի կանխարգելման մեջ ոչ միայն այցելուին սովորեցնելը կամ խորհուրդներ տալն է բերանի խոռոչի ամենօրյա հիգիենայի պահպանման մասին, այլև հսկողությունը նման միջոցառման ճիշտ իրականացման, օգտագործվող պատրաստուկների ընտրության նկատմամբ, այլև մի շարք գործողությունների կատարումը արդեն բժշկի աթոռին:

– Առաջին` մենք անցկացնում ենք ֆիսսուրների հերմետիկացում: Ֆիսսուրները խորացումներն են ատամների ծամողական մակերեսին: Այդպիսի խորությունները պայմաններ են ստեղծում սննդի մնացորդների կուտակման համար և վատ են հեռացվում ամենօրյա մաքրումների ժամանակ: Այդպիսի դեպքերում նման խորացումները ՙծածկվում են՚ հատուկ հերմետիկներով:

– Երկրորդ` իրականացվում է բերանի խոռոչի հիգիենա ինչպես ինքնուրույնաբար, օրական ոչ պակաս 2 անգամ, այնպես էլ բուժական գործողություն բժշկի կաբինետում (սովորաբար ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ): Հարկ է ասել, որ հիգիենան բժշկի կաբինետում չի փոխարինում տնային պայմաններում կատարվող ինքնուրույն մաքրումներին, այլ հանդիսանում է ատամների առողջության պահպանման անհրաժեշտ պայման:

– Երրորդ` ինքնուրույն հիգիենայի ժամանակ կիրառվում են ինչպես ֆտորակիր ատամնային մածուկներ, այնպես էլ ֆտորակիր ապլիկացիաներ, որոնք կատարվում են մեր բժշկի կողմից: Նման պատրաստուկների հսկայական քանակության մեջ կլինիկորեն ապացուցված արդյունքը պատկանում է պրոֆեսոր Ա. Կնապպվոստի խոր ֆտորացման պատրաստուկին:
Այդ պատրաստուկի գլխավոր տարբերիչ գիծը մյուս համանման պատրաստուկներից ոչ թե էմալի կամ դենթինի վերին շերտերի վրա ունեցած տեղային ազդեցության, այլ ատամնահյուսվածք ավելի խոր ներթափանցելու հնարավորության մեջ է։ Այդ պատճառով էլ այդպիսի պատրաստուկի կիրառման արդյունքն անհամեմատ կայուն է: Այսօր կարելի է խոսել այն մասին, որ խոր ֆտորացման մեթոդի կիրառումը հակակարիեսային էֆեկտ է ունենում մինչև մեկ տարվա ընթացքում: Ֆտորլաքերի սովորական ապլիկացիաները ունակ են շոշափելի ազդեցություն գործել մեկ րոպեի ընթացքում: Ապացուցված է, որ այդպիսի պատրաստուկների կիրառումը նվազեցնում է կարիեսի առաջացման ռիսկը մոտավորապես մեկ երրորդով:

– Չորրորդ` ռացիոնալ, հաշվեկշռված սնունդ:
Կարիեսի զարգացումը կապում են սննդի մեջ ածխածնի լայն օգտագործման և միկրոտարրերի (կալցիում և այլն) անբավարար քանակության, ինչպես նաև այնպիսի սննդի ընդունման հետ, որոնք առաջ են բերում օրգանիզմից օգտակար ապարների կորուստ (լվացում): Հենց այդ բաղադրիչներն են օգտագործվում էմալի վերականգնման ժամանակ: Բացի այդ` ՙքաղցր սնունդը՚ սովորաբար փափուկ է և կպչուն: Այդ ամենը թերբեռնում է բերանի ապարատը և պայմաններ ստեղծում բերանում սննդի մնացորդների կուտակման համար:

Գրանցվել անվճար խորհրդատվության