Ատամների պրոթեզավորում – Procera

Պրոթեզավորումով զբաղվող բժիշկ-օրթոպեդի գլխավոր նպատակն ամբողջական էսթետիկայի և ֆունկցիայի վերականգնումն է ինչպես առանձին ատամների, այնպես էլ՝ ատամնաշարերի դեպքում: Կորցրած ատամները լրացնելով և ստեղծելով ատամնածնոտային համակարգի ներդաշնակ գործելու պայմաններ՝ առաջ են գալիս ստամոքսաղիքային և այլ համակարգերի խնդիրների ծագումը կանխարգելելու նախադրյալներ:

Մինչ ստոմատոլոգների մոտ գործնականում ցիրկոնիումի դիօքսիդի (իր հատկություններով յուրահատուկ նյութ) հայտնվելը մետաղակերամիկան իրական այլընտրանք չուներ: Այսօր ցիրկոնիումի դիօքսիդը բոլոր պարամետրերով փոխարինել և գերազանցել է ավանդական մետաղակերամիկական կոնստրուկցիաներին: Ճիշտ ինչպես ժամանակին մետաղակերամիկական շապիկները կիրառումից դուրս մղեցին մետաղապլաստմասաներին, ցիրկոնիումի դիօքսիդը դուրս է մղում մետաղակերամիկային:

Ցիրկոնիումի դիօքսիդից կոնստրուկցիաների պատրաստման բացարձակ առաջատար է Nobel ընկերությունը: Աշխարհի լավագույն կլինիկաները ցիրկոնիումի դիօքսիդից պատրաստված կարկասը (հիմնակմախք) պատվիրում են հենց իրենց գործարաններում:

Ընկերության ֆրեզերային կենտրոնները տեղակայված են միայն 3 պետությունում՝ Շվեդիա, ԱՄՆ և Ճապոնիա:

Procera-ի տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է պատրաստել կոնստրուկցիաների 4 տեսակ՝ շապիկներ, կամրջաձև պրոթեզներ, վինիրներ և աբաթմենտներ: 

Կարելի է ընտրել նյութերի 3 տեսակ՝ ալյումինիումի օքսիդ, ցիրկոնիումի օքսիդ և տիտան (նյութերը համարվում են կենսահամատեղելի):

Procera պրոթեզավորում՝ տեխնոլոգիական գործընթաց.

  • Նախապատրաստում և կաղապար
  • Կաղապարի սկանավորում Procera սկաներով
  • Կոնստրուկցիայի կարկասի նախագծում էկրանի վրա 
  • Կարկասի ավտոմատացված արտադրություն արդյունաբերական ճշգրտությամբ և առաքում պատվիրատուին
  • Հատուկ կերամիկայի վրադրում մեր լաբորատորիայում
  • Կոնստրուկցիայի չափաստուգում և ամրակայում բերանի խոռոչում 

Միավորելով բարձր տեխնոլոգիական արտադրությունը անհատականացված էսթետիկայով՝ Procera-ն հնարավորություն է տալիս մեզ տրամադրել բուժառուներին բարձրագույն էսթետիկ որակի արտադրանք: 

Մեր կենտրոնում պրոթեզավորումից առաջ բժիշկ-օրթոպեդների հետ խորհրդատվությունն անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության