Պրոթեզավորում - Cerec
CEREC-ը (Chairside Economical Restorations of Esthetic Ceramic) էսթետիկ ժպիտի և ատամնաշարերի ֆունկցիաների վերականգնման համար էսթետիկ կոնստրուկցիաների գերարագ և ճշգրիտ պատրաստման նորագույն տեխնոլոգիա է:
Ամենավերջին տեխնոլոգիաների թվում մեր ստոմատոլոգիական ծառայությունը զինված է CEREC թվային սարքով: 2009 թվականին Հայաստանում մենք առաջինը գործնականում ներդրեցինք տվյալ տեխնոլոգիան և մինչ այսօր հաջողությամբ կիրառում ենք այն:
Հարյուրավոր բուժառուների համար հիանալի վինիրներն ու ատամնաշապիկները՝ մեկ այցելությամբ պատրաստված, դարձան իրական փրկություն:
- Արագություն. ատամի վերականգնումը տեղի է ունենում մեկ այցելության ընթացքում (միջինում 1 ժամ տևողությամբ):
- Ճշգրտություն. թվային սկանավորումը և հետագա համակարգչային մոդելավորումը թույլ են տալիս ստեղծել կատարյալ ճշգրիտ կոնստրուկցիա, որը հետո հուսալիորեն ամրակայված կլինի պատրաստված ատամի վրա:
- Անվտանգություն. ատամը պատրաստելուց սկսած մինչև կոնստրուկցիայի տեղադրումն ընկած փոքր ժամանակահատվածը առավելագույնս պահպանում է դենտինի և ատամի էմալի ամբողջականությունը, պաշտպանում է դրանք աղտոտվելուց և ախտահարվելուց:
- Կոնստրուկցիայի ամրություն. պատրաստման համար օգտագործվում է միայն բարձրորակ ճենապակի՝ համապատասխանելով էսթետիկայի, ամրության և անվտանգության ամենախիստ չափանիշներին:
- Կոնստրուկցիայի պատրաստումը Cerec սարքը կատարում է 10-15 րոպեում:
CEREC-ի միջոցով պատրաստված տեղադրվող կոնստրուկցիաների տեսակներն են՝ վինիրներ, ատամնաշապիկներ, ներդրուկներ:
Մեկ կամ մի քանի ատամների ռեկոնստրուկցիայի նախապատրաստական փուլում բժիշկն անցկացնում է բերանի խոռոչի սանացիա (առողջացում), ատամի պատրաստում:
Հաջորդ փուլում պրոթեզների պատրաստման գործընթացին միանում են բարձր տեխնոլոգիաները:
- Տեսախցիկն ատամի եռակողմ նկարն է անում, իսկ շապիկի ստեղծման ամբողջ պրոցեդուրան կատարվում է համակարգչի միջոցով:
- Ատամի բացակայող մասը երևում է էկրանի վրա 20-պատիկ խոշորացմամբ, ինչը թույլ է տալիս հաշվի առնել ապագա ատամի ճարտարապետության բոլոր առանձնահատկությունները և ապահովում է մոդելավորման բարձրագույն ճշգրտություն:
- Առավել հետաքրքիր առավելությունն այն է, որ բուժառուն կարող է մասնակցել իր ատամի ստեղծման գործընթացին. չէ՞ որ Cerec-ի տեխնոլոգիան օգտագործելու բոլոր ահնրաժեշտ սարքերը գտնվում են բժշկի սենյակում:
- Ապագա ատամի պատկերն ուրվագծելուց հետո համակարգչային հատուկ ծրագիրն իրականացնում է կոնստրուկցիայի ծավալի հաշվարկում: Բոլոր պարամետրերը փոխանցվում են հղկիչ բլոկին, որը կատարում է կոնստրուկցիան հղկելու պրոցեդուրա՝ ըստ տրված չափերի:
Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի շատ ստոմատոլոգներ հնարավորություն են ունեցել ծանոթանալ ժամանակակից ստոմատոլոգիայի ձեռքբերումներին մեր կենտրոնում:
Մենք գնահատում ենք նորագույն տեխնոլոգիաների դերը լավագույն արդյունքի ապահովման հարցում, այդ պատճառով անդադար հետևում ենք առաջատար մշակումներին և ջանասիրաբար լրացնում ենք մեր սարքերի տեսականին:
Մեր ստոմատոլոգների կարևոր մոտեցումներից մեկը բարձր էսթետիկայի և ֆունկցիոնալության համատեղումն ապահովելն է:
Տվյալ տեխնոլոգիան կիրառելով մեր կլինիկայում՝ մենք ապահովեցինք բարձր էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունք ռեկորդային կարճ ժանակահատվածում: