Osstell ISQ-ն իմպլանտատի կայունության ռեզոնանսային հաճախության վերլուծության համար նախատեսված նորագույն սարքավորումներից է: Ախտորոշման այս տեսակը լիովին անվտանգ է բուժառուի համար:
Մեր կենտրոնում վիրաբույժ-իմպլանտոլոգները Osstell ISQ նորարարական սարքն օգտագործում են հետագա բուժումը ճշգրիտ կանխորոշելու համար:
Այն նախատեսված է ատամնային իմպլանտատների ամրակցման կայունության չափման (սահմանման) համար: Սարքը մշակվել է Շվեդիայում և լիակատար երաշխիք ունի իմպլանտոլոգիայում:
Osstell ISQ-ի առավելությունները․
Ախտորոշումը թույլ է տալիս սահմանել իմպլանտատի սերտաճման ավարտի և մշտական ատամնաշապիկի տեղադրման համար ճշգրիտ և ամենահարմար ժամանակը:
Առանց համապատասխան սարքավորումների հնարավոր չէ վստահորեն որոշել՝ արդյոք սերտաճել է իմպլանտատը, թե ոչ, և արդյոք կարելի է տեղադրել ատամնաշապիկը, թե դեռ վաղ է:
Osstell ISQ սարքի աշխատանքի սկզբունքները
Ախտորոշումը հիմնված է իմպլանտատի և այն շրջապատող ոսկրային հյուսվածքի էլեկտրամագնիսական տատանումների ռեզոնանսի արձանագրման մեթոդի վրա: Ինչքան ամուր է սերտաճումը, այնքան բարձր է տատանումների հաճախությունը:
Ինտեգրացիայի աստիճանը սահմանվում է 1-ից մինչև 100 սանդղակով: Ինչքան բարձր է կայունությունը, այնքան բարձր է ցուցիչը:
Սերտաճման միջին աստիճանը մոտ է 70-ին:
Կիրառման նպատակը
Osstell ISQ սարքը հանդիսանում է բուժման ծրագրի որակի երաշխիքի մի մաս:
Osstell սարքի դերակատարումը՝