Մանրադիտակ

Ստոմատոլոգիայում մանրադիտակի կիրառումը  բուժման արդյունքը դարձնում է կանխատեսելի և երաշխավորված: Ներկառուցված տեսախցիկը թույլ է տալիս ցույց տալ բուժառուին ատամների վիճակի իրական պատկերը և բուժման ամբողջ գործընթացը: Սա մեծացնում է բուժառուի վստահությունը և օգնում է իրեն հաղթահարել վախը:

Մանրադիտակի առավելությունները՝

  • Ատամի մակերեսի նկարի մինչև 40-պատիկ մեծացման հնարավորություն
  • Ինֆորմատիվություն. կարելի է հայտնաբերել միկրոճաքերը և հավելյալ արմատախողովակները, ինչպես նաև ճշգրտորեն պարզել նախորդ բուժման ընթացքում ստոմատոլոգիական ֆայլերից մնացած կամ ջարդված մասերը 
  • Հարմարավետության ապահովում. 40 սմ հեռավորություն բուժառուի և բժշկի միջև
  • Տեսողական վերահսկում
  • Բուժման արդյունքի երաշխիք

Անատոմիական առանձնահատկություններից ելնելով՝  արմատախողովակների համակարգի ոչ մանրամասն հայտնաբերումը կարող է հասցնել բորբոքումների ընթացքի և բարդությունների առաջացման, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ատամի հեռացման: 

Մանրադիտակի օգնությամբ մենք կարող ենք ժամանակին և հեշտությամբ հավելյալ արմատախողովակներ հայտնաբերել ատամի ներսում:

Նախկինում վնասված գործիքի առկայությամբ կամ ճաք ունեցող ատամը ենթակա էր հեռացման: Մանրադիտակի կիրառումը կարող է օգնել խուսափել ատամի հեռացումից և պահպանել այն: 

Ստոմատոլոգիական բուժման և պրոթեզավորման դեպքում մանրադիտակը թույլ է տալիս ճշգրտորեն և որակով մշակել ատամի մակերեսը: Ատամի մակերեսի խոշորացումը հնարավոր է դարձնում հստակ տարբերել առողջ և վնասված հյուսվածքները, ինչպես նաև՝ նվազեցնել ատամի առողջ հյուսվածքների կորուստը: 

Մանրադիտակը կարիեսի բուժման դեպքում

Մանրադիտակի կիրառումը հնարավորություն է տալիս հայտնաբերել կարիեսը սկզբնական շրջաններում: Կարևոր դեր ունի առողջ և վնասված հյուսվածքների ճշգրիտ տարբերակումը կարիեսային խոռոչներում:

Բազմակի խոշորացման շնորհիվ մենք կարող ենք հեռացնել առավելապես վնասված հյուսվածքները և նվազագույնին հասցնել առողջների մշակումը: 

Ատամների կոտրվելու հիմնական պատճառն էմալի, դենտինի և պլոմբերի ճաքերն են, քանի որ դրանք խախտում են ատամնային խոռոչի հերմետիկությունը՝ առաջացնելով արմատախողովակների ախտահարում: 

Մանրադիտակի միջոցով մենք կարող ենք ճիշտ ժամանակին հայտնաբերել այդ ճաքերը և կատարել պատշաճ բուժում: 

Մանրադիտակն ատամների պրոթեզավորման և վիրահատությունների դեպքում 

Ստոմատոլոգիական վիրահատություններ անցկացնելիս, հաջորդիվ կարերը դնելիս, ինչպես նաև օրթոպեդիկ աշխատանքներ կատարելիս օպտիկան օգնում է մի քանի անգամ բարձրացնել բուժման ճշտությունն ու որակը: 

Աշխատանքի ընթացքում ստացված ֆոտոները կամ  վիդեոները կարող են պահպանվել արխիվում: 

Գրանցվել անվճար խորհրդատվության