Կաթնատամների պուլպիտի բուժումը երեխաների մոտ

Կաթնատամների պուլպիտի բուժումը

Պուլպիտը բորբոքային գործընթաց է ատամի անոթանյարդային հյուսվածքներում:


Պուլպիտի առաջացման պատճառները

- Կարիեսի բարդ փուլ
- Անորակ պլոմբավորում (լիովին չհեռացված կարիոզային հյուսվածքները, շարունակելով քայքայվել, կարող են հանգեցնել պուլպիտի)
- Սուր ինֆեկցիոն հիվանդություններ

Պուլպիտի զարգացման հիմնական պատճառը կարիեսի ներգործությունն է: Կաթնատամների նյարդային միացությունների ցածր զգայունությամբ պայմանավորված՝ կարիեսի քայքայիչ գործընթացի ազդեցությունը շատ հաճախ ընթանում է առանց որևէ ախտանշանի:

Պուլպիտի բուժման առավել հաճախ կիրառվող մեթոդները մանկական ստոմատոլոգիայում

- Վիտալ ամպուտացիա
Ցավազրկելուց հետո ստոմատոլոգը բացում է կարիոզային խոռոչը, հեռացնում է կարիեսից քայքայված հյուսվածքները, կատարվում է պսակային պուլպայի հեռացում, տեղադրվում է բուժող ազդեցություն ունեցող հատուկ պատրաստուկների մի քանի շերտ և պլոմբավորվում է ատամը։

  • Վիտալ էքստիրպացիա (պուլպայի ամբողջական հեռացում)
  • Անզգայացում և դեվիտալիզացիա
  • Կարիոզային խոռոչի բացում
  • Կակղանի հեռացում
  • Մշակում բուժիչ պատրաստուկներով
  • Արմատախողովակների պլոմբավորում
  • Ատամի պլոմբավորում

Գրանցվել անվճար խորհրդատվության