Լնդերի բորբոքումն ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից է, որով դիմում են ստոմատոլոգին: Հիմնականում արտահայտվում է լորձաթաղանթի կարմրությամբ, այտուցներով, արյունահոսությամբ:
Ախտորոշման և բուժման ընթացքը
Ավանտա կենտրոնում մանկական ստոմատոլոգն անցկացնում է լնդերի բուժզննում և անհրաժեշտության դեպքում նշանակում է համապատասխան բուժում:
Բուժման հիմնական մեթոդները՝
Լնդերի բորբոքման հիմնական պատճառները՝
Առաջին ատամի հայտնվելու պահից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխայի բերանի խոռոչի որակյալ հիգիենային: Ատամները կարելի է լվանալ դրանց հայտնվելու պահից սկսած և ժամանակի ընթացքում պետք է սովորեցնել ատամները մաքրելու ճիշտ ձևին: Ատամները պետք է լվանալ առնվազն օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան:
Ատամի խոզանակը և ատամի մածուկը պետք է ընտրված լինեն ըստ տարիքի և համապատասխանեն բերանի խոռոչի անհատական առանձնահատկություններին:
Ցուցումներ լնդերի բուժման համար՝
Երեխաների մոտ բորբոքման գործընթացների ամենտարածված տեսակները՝
Գինգիվիտ
Լնդերի հյուսվածքների բորբոքում առանց ատամի ու լնդի միացման խանգարման: Տվյալ դեպքում բնորոշ են կարմրությունը, ցավը, քորը, արյունահոսականութոյւնը: Հնարավոր է ջերմության բարձրացում:
Ստոմատիտ
Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում: Բնորոշվում է բարձր զգայունությամբ և ցավով սնունդ ընդունելու ժամանակ:
Բուժման տևողությունն անհատական է, կախված է բորբոքման աստիճանից:
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում մանկական ստոմատոլոգի հետ խորհրդատվությունն անվճար է: Խորհրդատվության ժամանակ երեխայի մոտ սթրեսի մակարդակը նվազեցվում է հատուկ մոտեցումով, ծանոթությամբ խաղային հատվածում, Ռոբին ռոբոտի հետ շփումով: