Կարիեսի բուժումը երեխաների մոտ

Մանկական կարիես

Մանկական հասակում կարիեսը բավականին տարածված հիվանդություն է, որն արտահայտվում է ատամի պինդ հյուսվածքների քայքայումով:

Ցավոք, շատ ծնողներ շարունակում են անլուրջ վերաբերվել կաթնատամների կարիեսի բուժմանը, քանի որ դրանք, նրանց կարծիքով, ժամանակի ընթացքում, միևնույն է, ընկնելու են:

Կաթնատամների ժամանակից շուտ թափվելը կարող է հանգեցնել․

- Ստամոքսաղիքային համակարգի խնդիրների (սնունդը վատ ծամելու պատճառով)
- Բանավոր խոսքի հնչյունական խնդիրների
- Հարևան ատամների տեղափոխության (հիմնական ատամը կարող է դուրս գալ ոչ իր տեղում, ինչը հանգեցնում է օրթոդոնտիկ խանգարումների)

Ավանտա բժշկական կենտրոնի մանկական ստոմատոլոգները զինված են անհրաժեշտ սարքերով, որոնք թույլ են տալիս հեշտացնել կաթնատամների կարիեսի հետ աշխատանքը և, ծնողների հետ համագործակցելով, հասնել բարձր արդյունքների:

Իրականությունն այն է, որ երեխայի մոտ կաթնատամների կարիեսի ժամանակին և ճիշտ բուժումից կախված է նաև հասուն տարիքում ատամների առողջությունը:

Երեխաների մոտ կարիեսի առաջացման պատճառները՝

- Ապրելակերպ
- Օրգանիզմի վիճակ
- Սննդակարգ
- Բերանի խոռոչի հիգիենա


Կարիեսի բարդացում

- Պսակի քայքայում
- Կծելու ֆունկցիայի խանգարում
- Պուլպիտ
- Պերիոդոնտիտ
- Հաճախակի բորբոքային հիվանդություններ (տոնզիլիտ և այլն)
- Ախորժակի կորուստ
- Պասիվություն վարքի մեջ
- Օրգանիզմի բնածին առանձնահատկություններ
- Սեր քաղցրի հանդեպ

Կարիեսի բուժման արագությունն ու հեշտությունը շատ դեպքերում կախված է կարիեսի բացահայտման փուլից:


Երեխաների մոտ կարիեսի ախտանշաններ և տեսակներ


Սկզբնական փուլ
- Ատամների վրա աննշան բծերի առաջացում, որոնք գույնով տարբերվում են էմալի գույնից:

Կաթնատամների մակերեսային կարիես
- Կարիեսից վնասված ատամը սկսում է արձագանքել տաք և սառը գռգռիչներին, բայց վնասվածքները դեռ զգալի չեն:

Միջին կարիես
- Կարիոզային խոռոչի առաջացում, որը ժամանակի ընթացքում մեծանում է չափերով:

Խորը կարիես
- Վնասվածքները հասնում են խորը շերտերին: Այս փուլում բուժման բացակայության դեպքում սկսվում է բարդացած կարիեսը:

Երեխաների մոտ կարիեսի բուժման համար բժիշկներն ընտրում են ամենափափուկ և անվնաս միջոցները: Նույնիսկ անզգայացման գործընթացն անցնում է ավելի փափուկ՝ ներարկվում է շատ ավելի քիչ ցավազրկող, քան մեծահասակների դեպքում, իսկ սրսկվող տեղը նախապես մշակվում է ցավազրկող մածուկով:

Հաճախ տրվող հարցեր

- Արդյո՞ք նույն ձևով է ընթանում կաթնատամների կարիեսը երեխաների ու մեծահասակների մոտ:

Կաթնատամների կարիեսը տարբերվում է որոշ առանթնահատկություններով՝

- Ընթանում է աննկատ

- Ընթացքը զարգանում է արագ:

Կաթնատամների մոտ միներալիզացման ցածր աստիճանի պատճառով պաշտպանությունն արտաքին գրգռիչներից թույլ է, ինչը նպաստում է հիվանդության արագ զարգազմանը:

Այնքան վտանգավոր չէ կարիեսը, ինչքան դրա բարդությունները: Ժամանակին արված ստոմատոլոգիական միջամտությունը թույլ է տալիս ամբողջովին ազատվել կարիեսից սկզբնական փուլերում: Այդ պատճառով կարևոր է, որպեսզի ծնողները դիմեն ստոմատոլոգին հենց նկատեն այդ հիվանդության ախտանշանները:

- Արդյո՞ք կան կարիեսի առաջացման պրոֆիլակտիկ մեթոդներ:

Իհարկե, կանխարգելել հիվանդությունն ավելի հեշտ է, քան պայքարել նրա դեմ: Երեխաների դեպքում պրոֆիլակտիկ մեթոդներն ավելի կիրառելի և նույնիսկ հետաքրքիր են երեխաների համար:

Կարիեսի առաջացման պրոֆիլակտիկայում կարևոր դեր ունի ճիշտ սննդակարգը՝

- Բալանսավորված սնունդ (կաթնամթերք, մրգեր, բանջարեղեն, ձուկ, ծովամթերք)
- Քաղցրավենիքի օգտագործման սահմանափակ քանակ


Մանկական ստոմատոլոգների խորհուրդները

- Գիշերը երեխային բացի ջրից այլ ըմպելիքներ չտալ
- Չլիզել ծծակը գդալը երեխային փոխանցելուց առաջ:

Ավանտա բժշկական կենտրոնում կենտրոնացված են բոլոր անհրաժեշտ սարքերը և տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մանկական հասակում բարձրակարգ ստոմատոլոգիական բուժում կազմակերպել:

Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները հարմարավետ բուժման և երեխաների հուզական լարվածության նվազեցման համար: Ավանտայում մանկական ստոմատոլոգի մոտ առաջին այցելությունը ադապտացիայի և բժշկի հետ ծանոթության փուլ է:

Մեր կենտրոնում մանկական ստոմատոլոգի մոտ խորհրդատվությունն անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության