Ատամների մասնագիտական մաքրումը

Ատամների մասնագիտական մաքրումը ստոմատոլոգիական պրոցեդուրա է, որն ապահովում է ատամնափառի և ատամնաքարի հեռացումն էմալի ամրացման համար ֆտորավորման հետագա փուլով: 

Տվյալ պրոցեդուրան բժիշկները խորհուրդ են տալիս 2.5 տարեկանից սկսած երեխաների համար: Հենց այդ ժամանակ է սկսում կաթնատամների կծվածքի ձևավորումը: Վերջնական որոշումը երեխայի ատամների մասնագիտական մաքրման անհրաժեշտության վերաբերյալ ընդունում է մանկական ատամնաբույժը բուժզննման ժամանակ՝ ելնելով անհատական ցուցիչներից ու ատամների ընդհանուր վիճակից: 

Պրոցեդուրայի հաճախականությունը՝ տարեկան 2 անգամ:

Ցուցումներ ատամների մասնագիտական մաքրման համար՝

  • Փափուկ և/կամ պինդ փառի առկայություն
  • Ատամնաքարի առկայություն
  • Լնդերում բորբոքային գործընթացներ 

Հակացուցումներ՝

  • Չափազանց բարակ և փխրուն էմալ
  • Էմալի վնասվածքներ (էրոզիա և հիպոպլազիա)
  • Ինֆեկցիոն հիվանդություններ սրացման փուլում
  • Հիպոալերգիկ վիճակ

Մինչև 14 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում մասնագիտական մաքրում հատուկ փափուկ խոզանակներով: Երբեմն լնդին քսվում է հատուկ ցավազրկող նյութ ամենաչնչին դիսկոմֆորտը բացառելու նպատակով: 14 տարեկանից հետո արդեն ցուցված է ատամների ուլտրաձայնային մասնագիտական մաքրում: 

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում մանկական ստոմատոլոգի հետ խորհրդավտությունն անվճար է: Խորհրդատվության ժամանակ երեխայի սթրեսի մակարդակը նվազեցվում է հատուկ մոտեցումով, ծանոթությամբ խաղային հատվածում, Ռոբին ռոբոտի հետ շփումով: 

Գրանցվել անվճար խորհրդատվության