Ատամների մասնագիտական մաքրումը ստոմատոլոգիական պրոցեդուրա է, որն ապահովում է ատամնափառի և ատամնաքարի հեռացումն էմալի ամրացման համար ֆտորավորման հետագա փուլով:
Տվյալ պրոցեդուրան բժիշկները խորհուրդ են տալիս 2.5 տարեկանից սկսած երեխաների համար: Հենց այդ ժամանակ է սկսում կաթնատամների կծվածքի ձևավորումը: Վերջնական որոշումը երեխայի ատամների մասնագիտական մաքրման անհրաժեշտության վերաբերյալ ընդունում է մանկական ատամնաբույժը բուժզննման ժամանակ՝ ելնելով անհատական ցուցիչներից ու ատամների ընդհանուր վիճակից:
Պրոցեդուրայի հաճախականությունը՝ տարեկան 2 անգամ:
- Փափուկ և/կամ պինդ փառի առկայություն
- Ատամնաքարի առկայություն
- Լնդերում բորբոքային գործընթացներ
- Չափազանց բարակ և փխրուն էմալ
- Էմալի վնասվածքներ (էրոզիա և հիպոպլազիա)
- Ինֆեկցիոն հիվանդություններ սրացման փուլում
- Հիպոալերգիկ վիճակ
Մինչև 14 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում մասնագիտական մաքրում հատուկ փափուկ խոզանակներով: Երբեմն լնդին քսվում է հատուկ ցավազրկող նյութ ամենաչնչին դիսկոմֆորտը բացառելու նպատակով: 14 տարեկանից հետո արդեն ցուցված է ատամների ուլտրաձայնային մասնագիտական մաքրում:
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում մանկական ստոմատոլոգի հետ խորհրդավտությունն անվճար է: Խորհրդատվության ժամանակ երեխայի սթրեսի մակարդակը նվազեցվում է հատուկ մոտեցումով, ծանոթությամբ խաղային հատվածում, Ռոբին ռոբոտի հետ շփումով: