Երեխաների մոտ ատամների ֆտորավորումը էմալի ամրացմանն ուղված պրոցեդուրա է կարիեսի առաջացման պրոֆիլակտիայի նպատակով:
Մանկական ատամները, իրենց փխրունությամբ պայմանավորված, ավելի են ենթարկված արտաքին քայքայիչ ազդեցություններին: Այդ պատճառով անհրաժեշտ է մշտական հսկողություն և ծնողների զգոնությունն ու ուշադրությունը:
Պրոցեդուրայի բնույթը
Ատամներին են քսվում հատուկ նյութեր, որոնք իրենց բաղադրության մեջ ունեն ֆտոր: Ներթափանցելով ոսկրային հյուսվածք՝ ֆտորն արդյունավետ ամրապնդում է երեխայի ատամների էմալը՝ դրանով կանգնեցնելով ատամներում քայքայման գործընթացները:
Ֆտորավորման առավելությունները՝
Երբ է անհրաժեշտ անցկացնել ֆտորավորում՝
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում մանկական ստոմատոլոգի հետ խորհրդատվությունն անվճար է: Խորհրդատվության ժամանակ երեխայի մոտ սթրեսի մակարդակը նվազեցվում է հատուկ մոտեցումով, ծանոթությամբ խաղային հատվածում, Ռոբին ռոբոտի հետ շփումով: