Պերիոդոնտիտն ատամի արմատը ատամնաբնում պահող հյուսվածքների բորբոքումն է: Տվյալ հիվանդության առաջացման հիմնական պատճառը և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ կարիեսն է: Էմալի և կակղանի ախտահարումից հետո կարիեսը հասնում է նաև պերիոդոնտին՝ հարուցելով բորբոքային գործընթացներ:
Երեխաների մոտ կարիեսը տարածվում է շատ արագ, այդ պատճառով կարևոր է հնարավորինս արագ սկսել բուժումը:
Կաթնատամների պերիոդոնտիտի խնդրին բախվելով՝ ծագում է լիովին տրամաբանական հարց՝ բուժե՞լ, թե՞ հեռացնել:
Մեր մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը ժամանակակից տեխնոլոգիաների հետ միասին թույլ է տալիս բուժել նույնիսկ կաթնատամների պուլպիտի ամենաբարդ կլինիկական դեպքերը: Մեր մասնագետները նախընտրությունը տալիս են ատամի պահպանմանն այն դեպքում, երբ դա հնարավոր է:
Պերիոդոնտիտի առաջացման պատճառները՝
Ինչու՞ է կարևոր ժամանակին բուժել կաթնատամների պերիոդոնտիտը:
Ժամանակին չբուժելու հետևանքով ինֆեկցիան կարող է հասնել նաև հիմնական ատամների սաղմերին, ինչով կազդի երեխայի ատամների առողջության վրա ամբողջ կյանքի ընթացքում:
Պերիոդոնտիտի ախտանշանները՝
Մեր կենտրոնի ստոմատոլոգները բացառիկ դեպքերում են հեռացնում ատամը՝ ձգտելով պահպանել այն ըստ հնարավորության:
Որ դեպքերում ենք կատարում հեռացում՝
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում մանկական ստոմատոլոգի հետ խորհրդատվությունն անվճար է: Խորհրդատվության ժամանակ երեխայի մոտ սթրեսի մակարդակը նվազեցվում է հատուկ մոտեցումով, ծանոթությամբ խաղային հատվածում, Ռոբին ռոբոտի հետ շփումով։