Ստոմատիտի բուժումը երեխաների մոտ

Մանկական ստոմատիտի բուժում

Ստոմատիտը հանդիպում է բոլոր երեխաների մոտ տարբեր աստիճաններով: Դրան հակված են ավելի շատ ցածր իմունիտետ ունեցող երեխաները: Իսկ որոշ դեպքերում երեխաները ստոմատիտով վարակվում են արդեն ծննդատանը:

Ժամանակին բուժելու դեպքում հիվանդությունը երեխայի համար կանցնի առանց բարդությունների և հետևանքների:

 

Ստոմատիտի տեսակները

- Կանդիդոզային. ստոմատիտի առավել տարածված տեսակ, հայնտի է նաև կաթնախտ անունով.

Առաջացման պատճառները

- Դիսբակտերիոզ
- Ախտահարումը կարող է տեղի ունենալ երեխային կրծքով կերակրելու ժամանակ
- Չափազանց ցածր իմունիտետ

Կանդիդոզային ստոմատիտի ախտանշանները

- Բարձր ջերմություն
- Բերանի խոռոչում սպիտակ հետքերի առկայություն
-Միկրոբային

Առաջացման պատճառները

- Բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենա
- Չլվացած մրգեր ու բանջարեղեն ուտելը
- Կեղտոտ ձեռքերով սնվելը

Միկրոբային ստոմատիտի ախտանշանները

- Բարձր թքարտադրություն
- Բերանի խոռոչի այտուցվածություն
- Դիսկոմֆորտ և ցավ


Հերպեսային ստոմատիտ

Հերպեսի վարակն օրգանիզմ է ընկնում վարակակրի հետ շփման դեպքում:
Առավել հաճախ հանդիպում է մինչև 3 տարեկան երեխաների մոտ:

Հերպեսային ստոմատիտի ախտանշանները

- Լնդերի և այտերի ներքին հատվածների վրա վառ կարմիր հետքեր
- Բարձր ջերմություն
- Ցավային զգացողություններ
- Դիսկոմֆորտ և ցավ սնվելու ժամանակ

Աֆտոզային. տարածված հիվանդություն, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վերջինիս ազդեցությանն ամենաշատը ենթարկվում են В12 վիտամինի պակաս ունեցող երեխաները:
Ստոմատիտի բուժման մեթոդները տարբերվում են ազդեցությամբ և նույնիսկ տեղանքով․ ստոմատիտի որոշ տեսակներ կարելի է բուժել տանը: Բուզննման դեպքում մանկական ստոմատոլոգը կտա անհրաժեշտ ցուցումներ և խորհուրդ կտա բուժման ամենահարմար տեսակը՝ հիմք ընդունելով երեխայի օրգանիզմի անհատական առանձնահատկությունները:

Գրանցվել անվճար խորհրդատվության