Օրթոդոնտի մոտ առաջին այցելությունը պետք է լինի դեռ 3 տարեկանում, երբ ատամնաշարը նոր է սկսում ձևավորվել:
Երկրորդ այցն անհրաժեշտ է ատամների փոխվելու շրջանում՝ 7 տարեկան հասակում:
Երրորդ այցն օրթոդոնտին պետք է կատարել 18 տարեկան հասակում, երբ ատամների փոխարինումը հիմնականներով արդեն ավարտվել է:
Տարբեր աստիճանի արտահայտվածությամբ կծվածքի խանգարման պաթոլոգիան հանդիպում է երեխաների 90%-ի մոտ: Երբեմն ծնողները չեն դիմում օրթոդոնտին, եթե կծվածքի խախտումը չի ազդում երեխայի արտաքին տեսքի վրա:
Երեխաների մոտ սխալ կծվածքի հետևանքները․
Բուժման կուրսի տևողությունը տատանվում է մեկից մինչև մի քանի տարի, ընդ որում, ինչքան վաղ տարիքում են քայլեր ձեռնարկվում, այնքան ավելի կարճ շրջան է հարկավոր կծվածքն ուղղելու համար:
Կծվածքի ձևավորման շրջանները՝
Անոմալիաներ կարելի է նկատել արդեն կծվածքի ձևավորման առաջին շրջանում: Դա առաջին անգամ օրթոդոնտին այցելելու ժամանակն է: Այդ տարիքում անհրաժեշտության դեպքում, որպես կանոն, նշանակվում է միոթերապիա:
Երեխաների համար օրթոդոնտիկ բուժման ձևերը՝
Կախված պաթոլոգիայի արտահայտվածության աստիճանից մասնագետն ընտրում է բուժման համապատասխան ձևը: