CAD,CAM

Ախտորոշում Osstell ISQ

Osstell ISQ-ն արժանահավատության նոր մակարդակ է Ձեզ համար:

Իմպլանտատների կայունության և դրանց ինտեգրման (ոսկորի հետ սերտաճման) աստիճանի գնահատման համար մեր կլինիկայում օգտագործվում է Osstell ISQ սարքը։
Դա բժշկին թույլ է տալիս որոշել հետագա բուժման լավագույն մարտավարությունը։
Ոսկորի մեջ իմպլանտատի ինտեգրման ժամանակ շատ կարևոր է ինտեգրման աստիճանի որոշումը։ Չափազանց բարդ է, չունենալով համապատասխան սարքավորում, որոշել` իմպլանտատը սերտաճե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք կարելի է այն լիաբեռնել ատամնապսակով, թե՞ դեռ վաղ է։ Դրա համար Շվեդիայի գիտնականները իմպլանտոլոգիայում ստեղծել են նոր բացարձակ երաշխիք` Osstell ISQ ապարատը, որը վիրաբույժին թույլ է տալիս գերճշգրտությամբ որոշել իմպլանտատի սերտաճման աստիճանը։

Osstell ապարատը նախատեսված է ոսկորի մեջ ատամնային իմպլանտատների ինտեգրման կայունության չափման համար։ Այն ձեռքի դյուրակիր գործիք է, որն օգտագործվում է ռեզոնանսային հաճախականության անալիզի ոչ ինվազիվ մեթոդի համար։ Այդ համակարգում օգտագործվում է Smartpeqtm գամիկը, որը ատամնային իմպլանտատին կամ աբատմենտին միանում է պտուտակաձև միացման միջոցով։ Smartpeqtm գամիկը գրգռվում է ձեռքի գործիքի չափիչ զոնդից առաջացող մագնիսային իմպուլսով։ Ռեզոնանսային հաճախականությունը, լինելով իմպլանտատի ինտեգրման կայունության չափանիշ, հաշվվում է պատասխան ազդանշանի հիման վրա։ Արդյունքներն արտացոլվում են ապարատի դիսպլեյի վրա էկրանին ISQ-ի (Implant Stability Quotinent)՝ իմպլանտատի կայունության գործակիցցի (ԻԿԳ) արժեքի տեսքով` 1-ից մինչև 100 ծավալային ընդգրկմամբ ։ Որքան բարձր է արժեքը, այնքան մեծ է ամրակայման կայունությունը։

Ցուցումներ կիրառման համար

Osstell ապարատը նախատեսված է ոսկորի մեջ ատամնային իմպլանտատների ամրակայման կայունության չափումների ժամանակ օգտագործելու համար։ Osstell mentor ապարատը կարող է անհրաժեշտ տեղեկություն տալ իմպլանտատի ամրակայման կայունությունը գնահատելու համար և օգտագործվել որպես բուժման որակի գնահատման ծրագրի մի մաս։
Smartpeqtm գամիկը թողարկվում է միացման տարբեր չափերով` հարմարվելու շուկայում առկա իմպլանտատների հիմնական համակարգերին։

Osstell ապարատը հանդես է գալիս որպես.

  • բեռնմանը պատրաստ ինդիկատոր,
    • վաղ տեղեկացման միջոց,
    • որակի երաշխիք:

Իմպլանտատների հաճախականության ռեզոնանսային վերլուծության մեթոդը հիվանդի համար անցավ է, իսկ բժշկի համար՝ առավելագույն չափով ճշգրիտ:

Գրանցվել անվճար խորհրդատվության