Ինկոգնիտո բրեկետներ

Ինկոգնիտո բրեկետը բժիշկ-օրթոդոնտների եզակի, հեղափոխական մշակումն է կծվածքի և ատամնաշարերի անոմալիաներն ուղղելու համար: Այս արդյունավետ մեթոդը լայն տարածում է գտել աշխարհում: Այն հատուկ պահանջարկ է վայելում երիտասարդների շրջանում:

Ինկոգնիտո համակարգի լեզվային բրեկետները համապատասխանում են բոլոր այն բուժառուների համար, որոնք,  տարբեր հանգամանքներից ելնելով, մեծ պահանջներ ունեն բուժման հարցի էսթետիկ կողմի հանդեպ: 

Առավելությունները՝

  • Աննկատելի են
  • Առոգանության խանգարումներ կամ դիսկոմֆորտ չեն առաջացնում
  • Պատրաստվում են թանկարժեք և ամուր նյութերից (ոսկու ձուլվածք)

Լեզվային բրեկետներն ավանդականներից տարբերվում են նրանով, որ ամրացվում են ատամնաշարի ներքին հատվածի վրա: Հարաբերական դիսկոմֆորտ առաջանում է լեզվի և բրեկետների միմյանց կպնելուց, բայց ադապտացիայի շրջանը բավականին կարճ է, քանի որ բրեկետների չափսը համեմատաբար փոքր է: 

Incognito բրեկետները կրելու ընթացքում առոգանության կամ արտասանության խանգարումներ չեն առաջացնում:

Ինկոգնիտո համակարգերի բրեկետների պատրաստման գործընթացը տեղի է ունենում Top Service գերմանական լաբորատորիայում: Օգտագործվում են բուժառուների ատամների ճշգրիտ ծեփապատճենները: Առանձնահատուկ բարձր արդյունքների օգնում է հասնել համակարգչային մոդելավորման կիրառումը:

Ավանտա կենտրոնի ստոմատոլոգ-օրթոդոնտները սկզբնական խորհրդատվության ժամանակ օգնում են ընտրել օրթոդոնտիկ բուժման ձեզ առավել հարմար մեթոդը: Մեր մասնագետների ժամանակակից մեթոդները և միջազգային փորձն օգնում են ապահովել բարձր արդյունքներ անկախ իրավիճակի բարդությունից: 

Գրանցվել անվճար խորհրդատվության