Տրեյներներ և ակտիվատորներ

Տրեյներները և ակտիվատորները եզակի ունիվերսալ ապարատներ են լեզվի, շրթունքների շտկման, բերանային շնչառությունն ուղղելու և կծվածքի ու օկլյուզիայի անոմալիաների զարգացումը շտկելու համար:

Նրանց երկրորդ անվանումն է «նախաօրթոդոնտիկ տրեյներներ», քանի որ կիրառումը նախորդում է օրթոդոնտիկ բուժման ակտիվ սկզբի ընդունված տարիքին:

Տարիքային ցուցում՝ «փոփոխական կծվածքի» շրջան, երբ կաթնատամներին փոխարինում են հիմնականները (6-12 տարեկան):

Տվյալ պահին կիրառվում է արդեն տրեյներների 3 տեսակ՝ 

  • նախաօրթոդոնտիկ կապույտ կամ վարդագույն միոֆունկցիոնալ ապարատ
  • LM-ակտիվատոր
  • Միոբրայս

Ցուցումներ՝

  • Կծվածքի խանգարում
  • Լոգոպեդական խնդիրներ
  • Շնչառական և կլանման ֆունկցիաների խանգարում
  • Անհատական ցուցումներ

Օրթոդոնտիկ ապարատները մասնագետների կողմից ընտրվում են՝ ելնելով անհատական ցուցումներից և հակացուցումներից: 

Տրեյներների և ակտիվատորների առավելությունները՝

  • Կրելու հարմարավետություն․ տրեյներները պատրաստված են փափուկ սիլիկոնից։
  • Հեշտ տեղադրում
  • Աննկատելիություն շրջապատի համար․ տրեյներները կրում են օրական 1-2 ժամ տնային պայմաններում և ամեն գիշեր:
  • Յուրահատկություն․ տրեյներները միակ ապարատներն են, որոնք ուղղում են շնչառական և կլանման խանգարված ֆունկցիաները։
  • Երեխային օգնում են ձերբազատվել վատ սովորություններից, որոնց շարքում է մատ ծծելը, ծծակը, շրթունքները կծոտելը։
  • Արդյունավետություն․ ապարատը երկծնոտային է, և ուղղումը տեղի է ունենում միանգամից երկու ծնոտներում:
  • Մատչելի գնային կատեգորիա

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում գործում է անվճար խորհրդատվություն օրթոդոնտի մոտ, որի ժամանակ բժիշկը կարող է ախտորոշում անցկացնել և առաջարկել բուժման անհրաժեշտ մեթոդիկան:

Ավանտա կենտրոնի բարձր որակավորում ունեցող օրթոդոնտները գեղեցիկ ժպիտ են պարգևել հազարավոր բուժառուների: Գեղեցիկ ժպիտը ինքնագնահատականի բարձրացման գրավական է:

Գրանցվել անվճար խորհրդատվության