Մետաղական բրեկետներ

Մետաղական բրեկետները դասվում են դասականների շարքին: Դրանք բրեկետների ամենապահանջված տեսակն են մատչելիության և արդյունավետության տեսանկյունից: 

Մետաղական բրեկետների տեսակները՝ 

  • Վեստիբուլյար (տեղադրվում են ատամների արտաքին մակերեսին)
  • Լեզվային/Լինգվալ (տեղադրվում են ատամների ներքին մակերեսին)

Ցուցումներ բրեկետներ դնելու համար՝

  • Խիտ ու մոտ ատամներ
  • Ճեղքեր ատամների միջև (ատամների ճիշտ խտությունը վերականգնելու անհրաժեշտություն) 
  • Մեկ կամ մի քանի ատամների սխալ դիրք
  • Ծնոտների անհամաչափ զարգացում

Բրեկետների տվյալ տեսակի միակ թերությունը կարելի է համարել դրանց տեսանելիությունը: 

Ժամանակակից օրթոդոնտիան առաջարկում է մետաղական բրեկետների մեծ ընտրություն, այդ թվում նաև թանկարժեք մետաղներից: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ բրեկետների արժեքն ավելի բարձր կլինի: 

Մետաղական բրեկետների տեղադրման փուլեր՝

  • Ատամների մասնագիտական մաքրում, ատամնափառի և ատամնաքարերի հեռացում
  • Խնդրի սահմանում և համապատասխան տեսակի բրեկետի ընտրություն
  • Ծնոտների կառուցվածքի ծեփապատճենի հանում
  • Հատուկ սարքով էմալի մշակում
  • Սոսնձի քսում և բրեկետի ամրակցում
  • Կորի տեղադրում

Ժամանակակից տեխնոլոգիաները գնալով ավելի նոր արդյունքների են հասնում և առաջարկում են ձևափոխված բազմաթիվ մետաղական բրեկետներ, որոնք պաշտպանված են օքսիդացումից:  

Ժամանակակից մետաղական բրեկետների տեսակներ՝

  • Damon 3
  • Damon 3mx
  • Damon Q

Այդ բրեկետները կօգնեն շատ կարճ ժամանակում ուղղել ծուռ ատամները՝ 1-ից մինչև 1,5 տարվա ընթացքում: 

Մետաղական բրեկետներն առաջատար են համարվում բրեկետ-համակարգերի մեջ:

Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է օրթոդոնտիկ ծառայությունների մեծ սպեկտր, որոնցից ամենաժամանակակիցներն ու արդյունավետները ներկայացված են մեր կենտրոնում:  

Մեր կենտրոնում բժիշկ-օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է: 

Գրանցվել անվճար խորհրդատվության