Բրեկետներ

Բրեկետները (բրեկետ-համակարգեր) խրթին, խորամանկ կառուցվածքներ են ծուռ ատամները, կծվածքն աստիճանաբար ուղղելու համար: Կախված բուժման նպատակից՝ բրեկետները տեղադրվում են ատամների արտաքին կամ ներքին մակերեսների վրա: 

Բրեկետների միջոցով կծվածքն ուղղելու գործընթացը սկսվում է այն պահից, երբ հիշողության էֆեկտով հատուկ կոր է տեղադրվում: Բրեկետների միջով անցնող այդ կորը կարևոր դեր է խաղում, քանի որ այն ճնշում է գործադրում ատամների վրա՝ ստիպելով դրանց տեղաշարժվել: 

Տարիքային սահմանափակումները բրեկետներ տեղադրելու համար պայմանավորված են կծվածքի ձևավորված լինելու աստիճանով:

Երեխաներին՝ կծվածքն ուղղելու համար տեղադրում են հանվող համակարգեր: Կախված նրանից, որ մանկական կծվածքը դեռ չի ձևավորվել, հեշտ է ուղղել այն նույնիսկ թիթեղների և կապերի միջոցով: 

Դեռահաս և հասուն տարիքում կծվածքն արդեն ձևավորված է և առանց բրեկետների չի ստացվելու ուղղել այն: 

Ցուցումներ բրեկետների տեղադրման համար՝

  • ատամների միջև ճեղք(եր)ի առկայություն
  • ատամի սխալ դուրս գալը
  • ատամների տեղաշարժման անհրաժեշտություն, նաև ատամ կորցնելու արդյունքում

Հակացուցումներ՝ 

  • Արյան հիվանդություններ
  • ՄԻԱՎ
  • Իմունային հիվանդություններ
  • Հոգեկան հիվանդությունների մեծ մասը
  • Օստեոպորոզ
  • Տուբերկուլյոզ

Բրեկետների տեղադրման փուլեր

Բրեկետների տեղադրման գործընթացը տևում է մոտ մեկուկես ժամ: 

Բրեկետների տեղադրման փուլեր՝

  • Ատամների մասնագիտական մաքրում
  • Չորացում
  • Հատուկ սոսնձի քսումը բրեկետների ամրացման համար
  • Բրեկետների ամրակայում
  • Նյութի ավելցուկների հեռացում

Ադապտացիայի շրջանը տատանվում է 7-ից մինչև 14 օր: 

Կախված ամեն անհատական դեպքից՝ բրեկետները կրում են 1-ից մինչև 3 տարի բժիշկ-օրթոդոնտի մշտական հսկողության տակ:

Կա կարծիք, որ օրթոդոնտիկ բուժումը երկարատև է (18 ամիս և ավել)։ Վստահորեն արժի ծախսել այդքան ժամանակ լավ  վերջնարդյունքի հասնելու համար: Բրեկետներ կրելու փուլի ավարտից հետո անհրաժեշտ է ոչ երկար կրել հատուկ ռետեյներներ:

Ուղիղ ատամներն ու փայլուն ժպիտը կուրախացնեն մեր բուժառուներին մինչև կյանքի վերջ:

Բրեկետ-համակարգերի տեսակները՝

  • Մետաղական
  • Կերամիկական
  • Շափյուղային
  • Լեզվային/Լինգվալ

Բրեկետ-համակարգերի վերաբերյալ տարածված բազմաթիվ միֆեր կան: Պետք է հաշվի առնել, որ բրեկետները մանրամասն հիգիենայի կարիք ունեն, բայց և չեն փչացնում էմալը: Բուժման ողջ ընթացքում կարևոր է անպայմանորեն հետևել օրթոդոնտի խորհուրդներին, քանի որ դա կարող է արագացնել ընթացքը և ապահովել լավագույն արդյունք:

Ժամանակակից ստոմատոլոգիան առաջարկում է օրթոդոնտիկ ծառայությունների մեծ սպեկտր, որոնցից ամենաժամանակակիցներն ու արդյունավետները ներկայացված են մեր կենտրոնում:  

Բժիշկ-օրթոդոնտի հետ խորհրդատվությունն անվճար է: 

Գրանցվել անվճար խորհրդատվության