Դեմոն համակարգ

Օրթոդոնտիկ բուժման ավանդական մեթոդիկաները հաճախ ենթադրում են առողջ ատամների հեռացում կամ քիմք լայնացնողների կիրառում: Դա բուժառուներին որոշակի անհարմարություն է պատճառում, իսկ երբեմն զգալիորեն ազդում է բուժման ընդհանուր տևողության վրա: 

The Damon System-ը բուժման սկզբունքային նոր մոտեցում է, որն ապահովում է օրթոդոնտիկ բուժման ավելի արդյունավետ ընթացք:

Ցուցումներ՝

  • Կծվածքի խանգարում
  • Ատամների միջև ճաքերի առկայություն
  • Խիտ ատամներ 

Ժպիտը Damon System-ի մեթոդիկայից հետո լիարժեք է, ստացված 10 ատամներից կենսաբանազգայական թեթև ուժերի միջոցով և հիանալիորեն լրացնում է յուրաքանչյուր բուժառուի դիմային էսթետիկան: 

  • Լայն և գեղեցիկ ժպիտ
  • Բուժման կարճ ժամանակահատված
  • Հիմնական դեպքերում առողջ ատամների հեռացման կարիքի բացակայություն
  • Բարձր հարմարավետություն և նվազագույն ցավ, քանի որ բրեկետները կապվելու կարիք չունեն
  • Օրթոդոնտի մոտ այցերի ցածր թվաքանակ

Մեր որակավորված բժիշկները, որոնք անցել են Damon-ի հետ աշխատելու դասընթացներ, համադրում են 3 առանցքային բաղադրիչ, որ միասին օգտագործվում են կարճ ժամանակում, քիչ այցերով ու բուժառուի համար բարձր մակարդակի համրարավետությամբ լավ արդյունք ստանալու համար:

The Damon System-ը․

  • Պասիվ-ինքնաամրացվող բրեկետներ են, որոնք չունեն մետաղական կամ էլաստիկ կապերի կիրառման կարիք։ 
  • Թեթև, բարձր տեխնոլոգիական կորեր են ձևի հիշողությամբ, որոնք ատամներն արագ տեղաշարժում են և հարմարվելու համար ավելի քիչ ժամանակ է հարկավոր:
  • Բուժման նոր, կլինիկական ստուգված մոտեցում է, որը հավասարեցնում է ատամները և բարելավում դիմային էսթետիկան, սովորաբար, առանց ատամի հեռացման կամ քիմքի լայնացման։ 

Սկզբնական անվճար խորհրդատվության ժամանակ Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի օրթոդոնտները կընտրեն օրթոդոնտիկ բուժման ձեզ ավելի հարմար մեթոդը:

Գրանցվել անվճար խորհրդատվության