Շարժական օրթոդոնտիկ պլաստինաները (ապարատներ) պլաստմասե հիմքեր են, որոնց ներսում ամրակայվում են պտուտակներ, զսպանակներ, մետաղալարերի մասնիկներ, որոնք էլ իրականացնում են ատամների տեղաշարժը:
Շարժական ապարատների տեսակները՝
Շարժական ապարատներն անհատական են պատրաստվում ըստ բերանի խոռոչի ծեփապատճենի: Նրանք ատամներին են ամրացվում փոքրիկ կեռիկների միջոցով: Պլաստինայի մեխանիզմը բավականին բարդ է՝ ամեն պտուտակ կամ կեռիկ պետք է լինի իր ճիշտ տեղում:
Օրթոդոնտիկ շարժական ապարատների շարքին են դասվում նաև կապաները, որոնք ներազդում են ատամնաշարի վրա՝ հիմնվելով համակարգչային մոդելավորման 3D տեխնոլոգիայի վրա:
Ինչպես և ցանկացած օրթոդոնտիկ շարժական կոնստրուկցիա, կապան պատրաստվում է անհատական ամեն բուժառուի համար՝ օգտագործելով վերջինիս ծնոտի ծեփապատճենը: Ամեն կապա օգտագործվում է 2-3 շաբաթ տևողությամբ, ինչից հետո փոխարինվում է նորով, մի քիչ այլ ձև ունեցող, ինչի հաշվին էլ տեղի է ունենում ատամնաշարի տեղաշարժը:
Տարիքի հետ ատամների շարժունությունը զգալիորեն նվազում է, այդ պատճառով օրթոդոնտիայում կիրառվող շատ միջոցներ դառնում են անարդյունավետ:
Կծվածքը և ատամներն ուղղելու նպատակով օգտագործվող ապարատներից օրթոդոնտը կառաջարկի Ձեզ բրեկետներ կամ օրթոդոնտիկ շարժական ապարատներ՝ պլաստիններ: Լինում են իրավիճակներ, երբ այս կամ այն կոնստրուկցիան արդյունավետ չի լինում իր յուրահատկություններով պայմանավորված:
Որոշ դեպքերում ամենահարմարը ոչ շարժական պլաստինաներն են:
Սկզբնական խորհրդատվության ժամանակ օրթոդոնտը կսահմանի Ձեր ատամների/կծվածքի վիճակը և կառաջարկի իրավիճակն ուղղելու համապատասխան մեթոդներ: