Ատամը հեռացվում է հետևյալ դեպքերում
Ատամնափուտից (կարիեսից) ատամի ուժեղ քայքայման, վնասվածքների և վերականգնման անհնարինության դեպքերում
Պերիոդոնտիտի դեպքում, երբ հնարավոր չէ վերացնել բորբոքման օջախ
Ոչ ճիշտ տեղադրված ատամներ` ռետենսված (չծկթած) և դիստոպացված
Օրթոդոնտիկ բուժմանը նախապատրաստվելու դեպքերում
Սինուսիտների, կիստաների դեպքերում, երբ ատամի պահպանումը դառնում է անհնարին
Որոշ օրթոպեդիկ նպատակներով
Գերկոմպլեկտ ատամներ
Ի՞նչ հետևանքների է հանգեցնում ատամների հեռացումը
Ատամների հեռացումը հանգեցնում է այնպիսի վիճակի, երբ մնացած ատամներն սկսում են անարգել կերպով շարժվել դեպի հանված ատամի տեղը։ Այդ ամենը հանգեցնում է ամբողջ ատամնածնոտային համակարգի խախտման. չէ՞ որ ատամները հենվում են ոչ միայն ծնոտի ոսկորի, այլև միմյանց վրա։ Այդ երևույթի ընթացքը հիշեցնում է դոմինոյի խաղաքարերի ընկնելն իրար ետևից։ Դրա համար էլ կարևոր է ժամանակին վերացնել թերությունը` լրացնել հանված ատամի տեղը։
Հակացուցումներ ատամի հեռացմանը
– Սիրտ-անոթային հիվանդությունների սրման ընթացքումextrakt
– Սուր վարակիչ ռեսպիրատոր հիվանդություններ
– Չարորակ ուռուցքներ
– Ստոմատիտներ (բերանաբորբ)
– Հոգեկան հիվանդությունների սրման ընթացքում
Հանձնարարականներ ատամի հեռացումից հետո
– Ձեռնպահ մնալ ատամը հեռացնելուց հետո 2-3 ժամվա ընթացքում սնունդ ընդունելուց
– Վիրահատության օրը շոգեբաղնիք չընդունել
– Լեզվով կամ օտար առարկայով չդիպչել ատամնաբնիկին
– Չընդունել տաք սնունդ
– Ատամները անհրաժեշտ է մաքրել վիրահատության հաջորդ օրը
Բարդություններ վիրահատության ընթացքում և դրանից հետո
– Ատամի ջարդվածք
– Կողքի ատամի վնասվածք00.1
– Հարևան ատամի հոդախախտում
– Ատամնարմատի ներհրում վերին ծնոտային խոռոչ
– Ատամնարմատի ներհրում փափուկ հյուսվածքներ
– Լնդի լորձաթաղանթի վնասվածք հեռացված ատամի հատվածում
– Ալվեոլիտ
– Ատամնաբնային արյունահոսություն
– Գիտակցության կորուստ
– Կոլապս
– Շոկ (ցնցակաթված)
Ինչպես վերացնել ատամնաշարի թերությունները ատամների հեռացումից հետո
Սովորաբար ատամնաշարի թերությունները շտկվում են իմպլանտացիայի, կամրջաձև պրոթեզի կամ շարժական պրոթեզավորման օգնությամբ։