Fotona 4D լազերային երիտասարդացում

Fotona 4D լազերային երիտասարդացումը վերջերս մեծ տարածում ստացած համաշխարհային նորագույն տեխնոլոգիաներից է: 

Նորարարական այս մեթոդը նախատեսված է նրանց համար, ովքեր խուսափում են երիտասարդացման ներարկումային մեթոդներից:

Fotona 4D-ն երիտասարդացման նորագույն ծրագրերի վերջին սերունդն է, որը տարածաշրջանում ներկայացված է միայն Ավանտա կլինիկայում:

Ինչ խնդիրներ է լուծում  Fotona 4D լազերային երիտասարդացումը ՝

  • բազմաշերտ լազերային լիֆտինգ,
  • մաշկի խորքային շերտերի երիտասարդացում,
  • քիթ-շրթնային ծալքերի ուղղում,
  • մաշկի գույնի ու ռելիեֆի հավասարեցում։ 

Երիտասարդացման այս մեթոդի համադրումը չորս լազերների հետ՝ 

  • ներբերանային ձգում՝ SMOOTH լիֆտինգ,

նպատակը՝ կնճիռների հարթեցում և դեմքի ստորին հատվածի մեկ երրորդ մասի հյուսվածքների լրացում։

Այտերի շրջանում լորձաթաղանթը մշակվում է էրբիումային լազերով, որն ակտիվացնում է ֆիբրոբլաստներն ու թարմացնում կոլագենային մանրաթելերը:

  • FRAC3 խորը լազերային երիտասարդացում

Հանգեցնում է մաշկի էլաստիկության և տոնուսի բարձրացման, ծակոտիների նեղացման, մաշկի հյուսվածքների ու գույնի հավասարեցման ու հարթեցման

  • PIANO երիտասարդացման ռեժիմ

Այս լազերը յուրահատուկ է նրանով, որ կարողանում է փոքրացնել դեմքի ստորին հատվածի չափերը: Առաջացնում է նիհարեցման էֆեկտ կզակի շրջանում։

      – SuperFicial

Սառը պիլինգի մեթոդի շնորհիվ թույլ է տալիս հասնել մաշկի թավշյա էֆեկտի:
Այս էտապն ապահովում է մաշկի փափկությունը, էլաստիկությունը, ամրությունը, մաշկին փայլ է հաղորդում և լավացնում մաշկի գույնը։

Մեկ այցի տևողությունը՝ 90 րոպե 

Վերականգնողական շրջանը՝ 48 ժամ

Միջամտության ազդեցությունը՝ 

նկատելի է արդեն մեկ շաբաթ անց: Աստիճանաբար աճում է մեկ ամսում և պահպանվում ողջ տարվա ընթացքում։

Ցուցումներ ՝

  • տարբեր խորության արտահայտված կնճիռներ,
  • դեմքի ոչ հստակ օվալ,
  • մաշկային պտոզ,
  • մաշկի թոշնածության աճ,
  • արտահայտված պիգմենտացիա։

Հակացուցումներ՝

  • վիրուսային և ինֆեկցիոն հիվանդություններ,
  • քրոնիկ հերպես,
  • ազդեցության գոտում մաշկային հիվանդություն,
  • ավտոիմունային հիվանդություններ,
  • ուռուցքային հիվանդություններ։  

Ավելի երկարատև արդյունքի հասնելու համար խորհուրդ ենք տալիս կրկնել միջամտությունը 3-4 շաբաթը մեկ։ Այցելությունների հաճախականությունը անհատական բնույթ ունի: Միջամտությունից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ: 

Գրանցվել անվճար խորհրդատվության