Տրիխոսկոպիա, գլխամաշկի դիագնոստիկա

Տրիխոսկոպիան գլխամաշկի և մազերի վիճակի համակարգչային ախտորոշում է:  

Պրոցեդուրայի էությունը

Հիմնական մեթոդը գլխի` խնդիր ունեցող հատվածի ուսումնասիրումն է տրիխոսկոպի միջոցով: Սարքավորումը իրենից ներկայացնում է հատուկ օպտիկայով տեսախցիկ: 

Հետազոտության արդյունքները 10-1000 անգամ խոշորացումով ցուցադրվում են համակարգչի մոնիտորին:

Տրիխոսկոպիան կատարվում է հատուկ գլխիկի միջոցով: Մաս առ մաս ուսումնասիրում ենք գլխի մազածածկ հատվածը: Մասնագետը զննում է վնասված և առողջ հատվածները: Մասնագետը վերլուծում է պրոցեդուրայի արդյունքում ստացված ողջ տեղեկատվությունը: Արդյունքները պահպանվում են համակարգչի մեջ:

Տրիխոսկոպի միջոցով ֆիքսվում են մազածածկույթի հատվածում տեղի ունեցող բոլոր գործընթացները՝

  • ֆոլիկուլի (մազարմատի) հաստությունն ու որակը,
  • ֆոլիկուլի քանակությունը 1ք/սմ-ում,
  • թափվող և աճող մազերի տոկոսային հարաբերակցությունը,
  • մազաթափության աստիճանը,
  • մազաթափության ակտիվացման դինամիկան:

Տրիխոսկոպիան մազերի հետազոտության ապացուցողական մեթոդներից է: Անհրաժեշտ է բուժման արդյունքը գնահատելու համար: 

Կրկնակի հետազոտությունը կատարվում է 3-6 ամիս հետո:

 Առավելություններ՝

  • Ապահովում է բարձր տեղեկացվացություն
  • Բացարձակ անցավ է
  • Արագ է
  • Ապահովում է բուժման արդյունավետությունն օբյեկտիվորեն գնահատելու հնարավորություն

Ցուցումներ՝

  • Ալոպեցիայի (ճաղատության) բոլոր տեսակները
  • Մազերի ճյուղավորում
  • Մազերի հետ կապված խնդիրներ

Գրանցվել անվճար խորհրդատվության