Մազերի մեզոթերապիա

Գլխամաշկի մեզոթերապիան գլխամաշկի և մազերի վերականգնման ներարկումային մեթոդ է: Իրականացվում է՝ մաշկի մեջ ներարկելով օգտակար դեղանյութեր:

Միջամտությունը լուծում է մազաթափության ու նոսրացման խնդիրը:

Առավելությունները՝

  • չկա տարիքային սահմանափակում,
  • նախատեսված է տղամարդկանց և կանանց համար,
  • համատեղելի է ուրիշ կոսմետոլոգիական միջամտությունների հետ:

Ցուցումներ՝

  • հաճախակի քոր,
  • աննշան ճաղատացում,
  • մազերի երանգի խամրում:

Հակացուցումներ՝

  • քրոնիկ հիվանդություններ,
  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • բորբոքումներ բուժվող հատվածում,
  • աուտոիմունային պրոցեսներ,
  • շաքարային դիաբետ,
  • մաշկային հիվանդություն,
  • հոգեկան և նյարդային խանգարումներ,
  • բակտերիալ և վիրուսային վարակումներ: 

Տևողությունը՝ 40 րոպե: 

Գլխի մեզոթերապիայի կուրսը ներառում է 8-10 միջամտություն՝ 7-10 օր ընդմիջումով:

Մեր կլինիկայի տրիխոլոգները խորհուրդ են տալիս կուրսը կրկնել տարին երկու անգամ՝ հաճախ համակցելով այն այլ միջամտությունների հետ:

Միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է:

Խորհրդատվության ժամանակ մասնագետները որոշում են այցելության անհրաժեշտ քանակը: Այն օգնում է հասնել լավագույն արդյունքի:
 

Գրանցվել անվճար խորհրդատվության