Պլազմոթերապիա

Մազերի պլազմոթերապիան այցելուի արյան պլազմայի վրա հիմնված ներարկումային մեթոդ է: Միջամտությունն օգնում է մազաթափության, մազերի նոսրացման դեպքում: Խթանում է ռեգեներացիան:

Միջամտության էությունը

Խտացված պլազմայում պարունակվող բաղադրիչները խթանում են վերականգնման մեխանիզմները: Ներարկումից հետո ակտիվանում են մազերի աճի գործոնները: Սկսվում է բջիջների ակտիվ բաժանում, որոնք  պատասխանատու են մազերի աճի համար:

Ցուցումներ՝

  • մազերի որակի նվազում, վատացում, նոսրացում,
  • մաշկի քրոնիկ հիվանդություններ,
  • անդրոգենային ալոպեցիա:

Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • արյան հիվանդություն,
  • բորբոքային պրոցեսներ,
  • աուտոիմունային հիվանդություններ:

 Տևողությունը՝  30-40 րոպե:

Այցելությունների քանակը տրիխոլոգը որոշում է նախնական անվճար խորհրդատվության ժամանակ: Միջինում, կուրսը ներառում է 4-6 այցելություն:

Արդյունքների ամրապնդման համար խորհուրդ ենք տալիս դիտարկել մի շարք միջամտություններ: Այդ թվում նաև ներարկումային, լազերային (HairRestart):

 

Գրանցվել անվճար խորհրդատվության