Գլխամաշկի պիլինգներ

Գլխամաշկի պիլինգները խորքային մաքրման լայն տարածում ունեցող մեթոդներից են: Միջամտությունն առողջ մազերի աճի համար լավ պայմաններ է ապահովում: Պիլինգներն ապահովում են մազերի լավ մաքրումը: Խթանում են վերին շերտի՝ էպիդերմիսի կեղևավորումը:

Միջամտության էությունը

Ի տարբերություն այլ մաքրող միջոցների, պիլիգները հեռացնում են նույնիսկ անտեսանելի աղտոտվածությունը: Դա կատարվում է վերին շերտի վնասված էպիդերմիսի բջիջների հեռացմամբ:

Ցուցումներ՝

  • ալոպեցիա,
  • մազերի թափման կանխարգելում,
  • մազերի աճի խանգարում:

 Հակացուցումներ՝

  • գերզգայունություն,
  • ալերգիա պիլինգների նկատմամբ,
  • գլխի վրա վնասվածքների առկայություն,
  • հղիություն և լակտացիայի շրջան:

Ազդեցության տեսակով պիլինգները լինում են խորքային, միջին և մակերեսային: Անկախ ներթափանցման խորությունից, դրանք բոլորն էլ խթանում են ռեգեներացիան: 

Պիլինգները շատ արդյունավետ են, բայց պետք է զերծ մնալ դրանց չարաշահումից: 

Անվճար խորհրդատվության ժամանակ Ավանտայի մասնագետները որոշում են այցելությունների և կրկնությունների  քանակությունը: Նշում են լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ ժամանակացույցը:

Գրանցվել անվճար խորհրդատվության