Ռինոպլաստիկան վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի Հայաստանում։ Ավանտայում կենտրոնացրել ենք երկրի առաջատար պլաստիկ վիրաբույժներին և վերջին սերնդի սարքավորումները՝ նպատակ ունենալով ապահովել լավագույն արդյունքը մեր հաճախորդների համար։
Այս պահին ռինոպլաստիկան աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատություններից է։ Էսթետիկ նկատառումներից բացի այն օգնում է լուծել մի շարք շնչառական խնդիրներ։
Միայն էսթետիկ նկատառումներով քթի ձևի փոփոխության համար կարող են վիրաբույժի դիմել արդեն 17-18 տարեկանում. ռնգային հյուսվածքը վերջնականապես ձևավորվում է հենց այդ տարիքում:
Ավանտայի պլաստիկ վիրաբուժության կենտրոնում կատարում ենք քթի մի քանի տեսակի վիրահատություններ, որոնք նպաստում են քթի էսթետիկ տեսքի ձևավորմանը և վերականգնում ազատ շնչառությունը։
Ռինոպլաստիկայի տեսակները
Սեպտոպլաստիկա
Միջնապատի թեքվածության շտկմանն ուղղված վիրահատություն է, որը ազատում է շնչառական խնդիրներից։ Ռինոպլաստիկայի այս տեսակը ունի բժշկական հիմքեր։
Փակ ռինոպլաստիկա
Այս վիրահատության առավելությունը սպիերի բացակայությունն է։ Այն մեծ պահանջարկ ունի այցելուների շրջանում։ Վիրահատության ընթացքում բժիշկը ստիպված է աշխատանքը կատարել առանց տեսնելու, իսկ զգալի փոփոխությունների անհրաժեշտության պարագայում վիրաբույժի գործողությունները սահմանափակ են։
Բաց ռինոպլաստիկա
Ռինոպլաստիկայի ամենատարածված և արդյունավետ տեսակներից է։ Ցուցված է և՛ միջնապատի կորության շտկման, և՛ քթի էսթետիկ ձևափոխումների համար։
Երկրորդային ռինոպլաստիկա
Անցկացվում է նախկինում անհաջող վիրահատության արդյունքը շտկելու նպատակով։ Տեխնիկապես այս վիրահատությունը ավելի բարդ է և պահանջում է վիրաբույժի բարձր պրոոֆեսիոնալիզմ։
Վերականգնողական ռինոպլաստիկա
Իրականացվում է բնածին դեֆեկտների և ձեռք բերած վնասվածքների վերացման նպատակով այն պարագայում, երբ անհրաժեշտ է վիրահատական լուրջ միջամտություն։
Վիրահատություն հիպերտրոֆիկ ռինիտի դեպքում
Հիպերտրոֆիկ ռինիտի դեպքում մեծանում են քթի հյուսվածքները, ինչը բերում է շնչառական խնդիրների։ Այս վիրահատության շնորհիվ ավելացած հյուսվածքները հեռացվում են, և շնչառությունը կարգավորվում է։
Ոչ վիրահատական ռինոպլաստիկա
Նաև հայտնի է որպես ներարկումային քթի պլաստիկա։ Այս մեթոդը կիրառվում է փոքր կոսմետիկ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում։
Ի՞նչ է պետք իմանալ ռինոպլաստիկայի մասին
Կլինիկայում գտնվելու ժամանակահատվածը
Միջինը 1 օր (վիրահատության պետք է ներկայանալ մեկ ժամ առաջ, իսկ դուրս եք գրվում արդեն հաջորդ օրը)։
Վիրահատության տևողությունը
1,5−3 ժամ
Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է․
վիրաբույժի կողմից նշանակված բժշկական անալիզների արդյունքները, անեսթեզիոլոգիական փորձաքննություն։
Վերականգնման ժամանակահատվածը
Վերջնական արդյունք
Վիրահատության վերջնական արդյունքը տեսանելի է դառնում 1 տարուց, բայց նախնական արդյունքը կարելի է տեսնել անմիջապես վիրակապերի հեռացումից հետո:
Ի՞նչ անալիզներ են անհրաժեշտ վիրահատությունից առաջ