Նեղ գոտկատեղի ձևավորում

Ավանտայում նեղ գոտկատեղի ձևավորումն առանց կողերի հեռացման իրականացնում է Մոսկվայից հատուկ հրավիրված պլաստիկ վիրաբույժ Վարդան Արշակյանը: 

Ըստ տարածված կարծիքի՝ նեղ գոտկատեղը կանացիության ցուցանիշներից է: Դեռ մինչև վերջերս նեղ գոտկատեղ ունենալու միակ մեթոդը ստորին կողոսկրերի հեռացումն էր: Դա վտանգավոր և ծայրահեղ մեթոդ է:

Բժիշկ Կազբեկ Կուդզաևը մշակել է գոտկատեղի ձևավորման եզակի մեթոդ: Այն հնարավորություն  է տալիս նեղ գոտկատեղ ձևավորել ու միաժամանակ պահպանել ոսկորները և իրենց ֆունկցիաները:

Узкая-талия

 

Միջամտության էությունը

Մեջքի հատվածում փոքր կտրվածքներ են արվում․ հատուկ ապարատի օգնությամբ աննշան կտրվածք է արվում: Այնուհետև կատարվում է կողոսկրի փոքր կոտրվածք: Գոտկատեղը նեղանում է կողոսկրի անկյան փոփոխության հետևանքով:

Միջամտության առավելությունները՝

  • կողոսկրերի ֆունկցիան՝ օրգանների պաշտպանելը վնասվածքներից, անփոփոխ է մնում,
  • անցավ է,
  • չի պահանջում կյանքի ռիթմի փոփոխություն,
  • ունի կարճ վերականգնողական շրջան:

Կարևոր է իմանալ

Վիրահատությանը հաջորդող երկու ամսվա ընթացքում անհրաժեշտ է կրել հատուկ կորսետ: Այն օգնում է պահպանել ստացված արդյունքը:

Այս վիրահատության ցուցումները միայն էսթետիկ բնույթի են:

Հակացուցումներ՝

  • շաքարային դիաբետ,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • սրացման փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններ,
  • հոգեկան հիվանդություններ,
  • անհատական հակացուցումներ:  

Վիրաբույժը խորհուրդ է տալիս հաջորդ երեք ամսվա ընթացքում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Ավանտայում խորհրդատվությունը վիրաբույժի հետ անվճար է:

Գրանցումը՝ նախապես:

Գրանցվել անվճար խորհրդատվության