Պլաստիկ վիրաբուժության կենտրոն

Տարածված կարծիք կա, որ պլաստիկ վիրաբուժությունը լուծում է միայն էսթետիկ բնույթի խնդիրներ: Բայց այդ խնդիրները շատ հաճախ ազդում են ինքնագնահատականի և կյանքի որակի վրա: Պլաստիկ վիրաբույժի խնդիրը միայն երիտասարդությունը պահպանելն ու երազանքի մարմին ստեղծելը չէ: Կարևոր է այցելուին վերադարձնել լիարժեք ինքնագնահատական: Ամեն օրվա հետ տալ ավելի մեծ վստահություն:

Պլաստիկ վիրաբուժության կենտրոն

 

Ավանտայի պլաստիկ վիրաբուժական կենտրոնը  գաղտնի ցանկությունների իրականացման վայրն է: Եվ այդ ամենն ամենահարմար տարբերակներով: 

Առաջարկում ենք պլաստիկ վիրաբուժության, անոթային վիրաբուժության և մազերի փոխպատվաստման լայն շրջանակ: 

Ժամանակակից տեխնոլոգիաների և բացառիկ վիրահատությունների շնորհիվ զարգանում է բժշկական տուրիզմը։

Առաջարկում ենք նաև բժշկական տուրիզմի ճկուն ծրագրեր: 

Այս ծրագրերի շրջանակներում մենք դիմավորում և ճանապարհում ենք մեր հյուրերին օդանավակայանում։ Հայաստանում գտնվելու ամբողջ ընթացքում նրանք ունենում են օգնական, որը ցանկացած հարցի դեպքում պատրաստ է առաջարկել լուծման տարբերակներ։ 

Կախված հյուրի այցի երկարությունից առաջարկում ենք նաև մի քանի տուրեր, որոնց ընթացքում հնարավորություն են ունենում ծանոթանալ երկրի մշակույթին, պատմությանը և խոհանոցին։

Մենք հոգ ենք տանում մեր հյուրերի մասին Հայաստան գալու առաջին իսկ րոպեից սկսած: 

Գրանցվել անվճար խորհրդատվության