Օտոպլաստիկան պլաստիկ վիրահատական միջամտություն է ականջի ձևափոխման նպատակով։
Վիրահատության ենթակա են ականջի փափուկ և կռճիկային հյուսվածքները։ Հիմնականում բժշկի գլխավոր նպատակն է անհամաչափությունների շտկումը և դեմքի օվալին համապատասխան ձև ստանալը։
Ավանտայում օտոպլաստիկան ամենամեծ պահանջարկ ունեցող պլաստիկ վիրահատություններից է։
Օտոպլաստիկա կարելի է իրականացնել նախադպրոցական հասակում՝ 6-7 տարեկանում։
Օտոպլաստիկայի հիմնական ցուցումները.
Չնայած նրան, որ երեխաների ականջի կռճիկներն ավելի փափուկ ու ենթարկվող են, օտոպլաստիկան նույնքան արդյունավետ է հասուն տարիքում։
Հարկավոր է նկատի ունենալ, որ ականջախեցին բավական բարդ օրգան է ինչպես անատոմիական կառուցվածքով, այնպես էլ իր ձևով։
Նույնիսկ հաշվի առնելով ժամանակակից վիաբուժության ձեռքբերումները՝ պետք է խոստովանել, որ ականջների բացարձակ համաչափությունը և 100%-անոց վերականգնումը վնավածքների դեպքում գրեթե անհնար է։
Ավանտա պլաստիկ վիրաբուժության կենտրոնում մենք կօգնենք Ձեզ ստանալ ականջի այն ձևը, որը Ձեր դեմքին առավել ներդաշնակ տեսք կհաղորդի։