Բլեֆարոպլաստիկա

Բլեֆարոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է վերին և ստորին կոպերից ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացումը։

Վերջին տարիներին բլոֆարոպլաստիկան լայն պահանջարկ է ձեռք բերել Հայաստանում։

Էսթետիկ հարցերի լուծման համակցված մոտեցումը յուրաքանչյուր տեսանելի արդյունքի գրավականն է։ Ավանտա կլինիկայում Ձեզ համար մեկ հարկի տակ կենտրոնացած են պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և ատամնաբուժության կենտրոնները։ Ընդգծեք Ձեր աչքերի գեղեցկությունը շլացուցիչ ճերմակ ժպիտով և ոչ ինվազիվ գործողությունների օգնությամբ։

Блефаропластика

 

Միջամտության վերջնական արդյունքը նկատելի է դառնում արդեն 2-4 շաբաթ անց։

Բլեֆարոպլաստիկան էսթետիկ նպատակներով խորհուրդ է տրվում 35 տարեկանից հետո։ 

Վիրահատությունն անց է կացվում տեղային անզգայացմամբ։ 

Բլեֆարոպլաստիկայի տեսակները.

 

  • Վերին
  • Ստորին
  • Շրջանաձև
  • Կանտոպեքսիա

 

Վերին. վերին կոպի վրա կտրվածքն արվում է գծանշում կատարելուց հետո։ Վիրահատության նպատակն է ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացումը։

Ստորին. նույնպես իրականացվում է ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացման նպատակով։ Երիտասարդ տարիքում ստորին բլեֆարոպլաստիկան կատարվում է առանց մաշկի հեռացման և ուղղված է ճարպային ճողվածքների հեռացմանը, որոնք հաճախ ժառանգական բնույթ են կրում։

Շրջանաձև. վիրահատական միջամտություն վերին և ստորին կոպերի շրջանում կնճիռների արագ և արդյունավետ հեռացման համար։ Շրջանաձև բլեֆարոպլաստիկայից հետո հայացքն ավելի արտահայտիչ է դառնում, և անհետանում են աչքերի տակի մգացած պարկերը։

Կանտոպեքսիա. աչքի արտաքին անկյունների վիրահատական միջամտություն։ Օգնում է ազատվել ստորին կոպի կախված վիճակից (պտոզ), շտկել աչքի բացվածքի ձևը և չափը։ Կանտոպեքսիայի արդյունքում հայացը թարմ տեսք է ստանում, վերանում է աչքերի հոգնած և մռայլ տեսքը։

Վիրահատությունից հետո.

  • Կարելի է դուրս գրվել նույն օրը
  • Վիրակապը հանվում է 4-5 օր անց
  • Այտուցները և կարմրությունն անցնում են 7-10 օր անց

Ինչի՞ն ուշադրություն դարձնել վիրահատությունից հետո.

  • Խուսափել արևի ճառագայթներից
  • Հրաժարվել շպարից
  • Նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Ինչի՞ հետ համադրել բլեֆարոպլաստիկան

Կոպերի պլաստիկ վիրահատությունները պարզություն են հաղորդում աչքերին և երիտասարդացնում են դեմքը 5-10 տարով, եթե կատարվում են SMAS լիֆթինգի և պարանոցի մաշկի ձգման հետ համատեղ։

Ավանտա կլինիկայում կարող եք նաև անցնել լազերային թերապիայի Fotona Smooth Eyes բացառիկ կուրսը՝ բլեֆարոպլաստիկայից առաջ կամ հետո։ Նշված կուրսը կօգնի երկարաձգել Ձեր հայացքի երիտասարդությունը։

Գրանցվել անվճար խորհրդատվության