Տարածված կարծիք կա, որ պլաստիկ վիրաբուժությունը լուծում է միայն էսթետիկ բնույթի խնդիրներ: Բայց այդ խնդիրները շատ հաճախ ազդում են ինքնագնահատականի և կյանքի որակի վրա: Պլաստիկ վիրաբույժի խնդիրը միայն երիտասարդությունը պահպանելն ու երազանքի մարմին ստեղծելը չէ: Կարևոր է այցելուին վերադարձնել լիարժեք ինքնագնահատական: Ամեն օրվա հետ տալ ավելի մեծ վստահություն:
Ավանտայի պլաստիկ վիրաբուժական կենտրոնը գաղտնի ցանկությունների իրականացման վայրն է: Եվ այդ ամենն ամենահարմար տարբերակներով:
Առաջարկում ենք պլաստիկ վիրաբուժության, անոթային վիրաբուժության և մազերի փոխպատվաստման լայն շրջանակ:
Ժամանակակից տեխնոլոգիաների և բացառիկ վիրահատությունների շնորհիվ զարգանում է բժշկական տուրիզմը։
Առաջարկում ենք նաև բժշկական տուրիզմի ճկուն ծրագրեր:
Այս ծրագրերի շրջանակներում մենք դիմավորում և ճանապարհում ենք մեր հյուրերին օդանավակայանում։ Հայաստանում գտնվելու ամբողջ ընթացքում նրանք ունենում են օգնական, որը ցանկացած հարցի դեպքում պատրաստ է առաջարկել լուծման տարբերակներ։
Կախված հյուրի այցի երկարությունից առաջարկում ենք նաև մի քանի տուրեր, որոնց ընթացքում հնարավորություն են ունենում ծանոթանալ երկրի մշակույթին, պատմությանը և խոհանոցին։
Մենք հոգ ենք տանում մեր հյուրերի մասին Հայաստան գալու առաջին իսկ րոպեից սկսած: