Բժշկական սոլյարի Ergoline

Ergoline-ը հատուկ կոլագենային լամպերով հագեցած բժշկական սոլյարիների առաջատար արտադրող է: Նախատեսված է մաշկի որակի բարձրացման համար:

Ergoline սոլյարիի հատուկ լամպերը օգնում են ապահովել D վիտամինի մակարդակը օրգանիզմում: Հատկապես աշուն-ձմեռ շրջանում, երբ արևի պակաս կա: Մասնագետները խորհուրդ են տալիս սոլյարի այցելել այդ վիտամինի քրոնիկ անբավարարության դեպքում:

Ergoline

Բժշկական սոլյարիի առավելություններից են՝

  • մաշկի որակի բարելավում՝ սեանսի ու այցերի հաճախականության կարգավորմամբ,
  • մաշկի պատրաստում ավելի ինտենսիվ ինսոլյացիայի,
  • կոլագենի արտադրության խթանում,
  • արյան հակամարմինների քանակի աճ:

Բժշկական սոլյարին օգնում է նախապատրաստել մաշկը արևի տակ երկար մնալուն: Օրինակ` ծովափ մեկնելուց առաջ:

Սոլյարիի ազդեցությունն էսթետիկ մակարդակում կարող է չարդարացնել սպասելիքները: Մի քանի անգամից հետո ոսկե արևայրուք գուցե և չլինի: Բայց Ergoline սոլյարին բարելավում է մաշկի որակը: Թույլ է տալիս արևայրուք ընդունել և պաշտպանում է մաշկը այրվածքներից ու պիգմենտացիաներից:

Ergoline և սովորական սոլյարիի դեպքում այցելությունների կանոնները նույնն են:

Անհրաժեշտ է՝

  1. մազերը ճառագայթներից պաշտպանել բամբակյա գլխարկով,
  2. աչքերը պաշտպանել արևային ակնոցով,
  3. մաշկը պատել սոլյարիի հատուկ քսուքով, որը օգնում է հավասարաչափ արևայրուք ստանալ,
  4. կուրծքն ու դաջվածքները ծածկել հատուկ պիտակներով, որոնք պաշտպանում են զգայուն գոտիները ուլտրամանուշակագույն ճառագայթներից,
  5. մաշկը մաքրել սնուցող քսուքներից և այլ կոսմետիկ միջոցներից, ինչը օգնում է խուսափել պիգմենտացիայից,
  6.   մաքրել դիմահարդարումը:

Սոլյարի այցելությունից առաջ խորհրդակցեք մեր մասնագետների հետ: Դա կօգնի հստակ որոշել ճիշտ չափաբաժինը ու այցելությունների քանակը:

Խորհրդատվությունը սոլյարիից առաջ անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության