Turbo

Տուրբոսոլյարին արևայրուքն արագացնող մեթոդ է: Նախատեսված է  որոշ ժամանակ սոլյարի այցելած կամ մուգ ֆոտոտիպով մարդկանց համար: Ապահովում է ինտենսիվ ինսոլյացիա:

 Առավելություններ՝

  • արագ արդյունք,
  • իմունիտետի կայունացում,
  • վիտամին D-ի պակասի լրացում,
  • արյան հակամարմինների քանակի աճ:

 Հակացուցումներ՝

  • հակաբորբոքայինների ու հակադեպրեսանտների ընդունում,
  • սիրտ-անոթային հիվանդություններ,
  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • վահանաձև գեղձի հիվանդություն,
  • հորմոնալ դեղանյութերի ընդունում:

 Խորհուրդ է տրվում՝

  • չգերազանցել ձեր մաշկի տեսակի համար նախատեսված սենասը,
  • սոլյարի ընդունել օրվա մեջ միայն մեկ անգամ,
  • սոլյարիի ընդունման ժամանակը մեկ տարվա մեջ չպետք է գերազանցի 80 ժամը, ներառյալ արևային այրուքը,
  • արևայրուքի մեկ կուրսը կարող է ընդգրկել 6-8 սեանս:

 Անհրաժեշտ է՝

  1.     մազերը ճառագայթներից պաշտպանել բամբակե գլխարկով,
  2. աչքերը պաշտպանել արևային ակնոցով,
  3. մաշկը պատել հատուկ սոլյարիի քսուքով, օգնում է հավասարաչափ արևայրուք ստանալ,
  4. կուրծքն ու դաջվածքները ծածկել պիտակներով, պաշտպանում է զգայուն գոտիները ուլտրամանուշակագույն ճառագայթներից,
  5. մաշկը մաքրել սնուցող քսուքներից և այլ կոսմետիկ միջոցներից, օգնում է խուսափել պիգմենտացիաներից,
  6.     մաքրել դիմահարդարումը:  

Սոլյարի այցելությունից առաջ խորհրդակցեք մեր մասնագետների հետ: Դա կօգնի հստակ որոշել ճիշտ դոզան ու այցելությունների քանակը:

Խորհրդատվությունը սոլյարիից առաջ անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության