Սոլյարի

Սոլյարին էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի ոլորտների կարևոր ձեռքբերումներից է: Սոլյարին և արևայրուքն ունեն իրենց հստակ կանոնները: Դրանք պետք է պահպանել ցանկալի արդյունքը ստանալու համար:

Սեանսի քանակն ու տևողությունն ընտրվում են ամեն ֆոտոտիպի համար անհատապես:

Солярий

Հակացուցումներ՝

  • հիպերտոնիա,
  • հիպերպիգմենտացիա,
  • շաքարային դիաբետ,
  • վահանաձև գեղձի հիվանդություն,
  • վարակիչ հիվանդություններ,
  • ֆոտոզգայունություն։

Ուշադրություն դարձնել.

  • սեանսից մեկ ժամ առաջ հարկավոր է մաշկը մաքրել բոլոր տիպի կոսմետիկ միջոցներից, այդ թվում` օծանելիքից,
  • օգտագործել միայն սոլյարիի համար նախատեսված կոսմետիկա:

Ավանտայում դուք կարող եք բացահայտել սոլյարիի նոր հնարավորություններ:

Մեզ մոտ ներկայացված է սոլյարիի երկու տեսակ, որոնցից մեկը՝ Ergoline-ը, հայտնի է որպես բժշկական սոլյարի:

Ergoline-ի հատուկ լամպերն օգնում են ապահովել D վիտամինի լրացումը: Հատկապես աշուն-ձմեռ սեզոններին, երբ արևի պակաս կա:

Բժշկական սոլյարիի առավելություններից են՝

  • մաշկի որակի բարելավում՝ սեանսի ու այցերի հաճախականության կարգավորմամբ, 
  • մաշկի պատրաստում ավելի ինտենսիվ ինսոլյացիայի,
  • կոլագենի արտադրության խթանում:

Գրանցվել անվճար խորհրդատվության