TightSculpting™

TightSculpting™ | Լազերային նիհարեցում

Fotona TightSculpting-ը իր տեսակի մեջ տեղային մարմնի կորեկցիայի եզակի լազերային ոչ ինվազիվ միջամտություն է: Պրոցեդուրայի ընթացքում օգտագործվում են 2 տարբեր երկարության ալիքներ։ Նախատեսված է մարմնի ձևի շտկման, մաշկի ձգման համար: 

Ցուցումներ՝

  • տեղային ճարպային կուտակումներ,
  • մաշկի թուլացում,
  • ցելյուլիտ

Տեղային ճարպային կուտակումների առաջացման պատճառները շատ են: Հաճախ սպորտը, հատուկ սննդակարգերը և այլ ընդունված նիհարեցման միջոցները չեն օգնում տեղային ճարպային կուտակումների դեպքում: Դրանց առաջացման ամենատարածված պատճառներից են՝

  • գենետիկ նախատրամադրվածություն,
  • անառողջ ապրելակերպ,
  • նյութափոխանակության և հորմոնալ խանգարումներ:

Fotona TightSculpting տեխնոլոգիան օգտագործվում է ճարպային հյուսվածքները քայքայելու և կոլագենը վերականգնելու հաշվին տվյալ հատվածում մաշկի որակը բարելավելու համար։ 

Միջամտության առավելությունները՝ 

  • արագություն,
  • անվտանգություն,
  • ոչ ինվազիվ,
  • չկա վերականգնողական շրջան:

Ազդեցության գոտիներ՝

  • կրկնակզակ,
  • ազդրեր,
  • որովայն:

Այս նորարարական արտոնագրված տեխնոլոգիան և տարածաշրջանում ներկայացված է միայն Ավանտա կլինիկայում։ Այն իրականացվում է Fotona SP Dynamis նորագույն լազերային սարքավորման միջոցով:

Միջամտության հիմքում Fotona Piano և Fotona Smooth տեխնոլոգիաների համադրությունն է: 

Միջամտությունը բաղկացած է երկու փուլից: 

Առաջին փուլը էպիդերմիսի և հյուսվածքների ջերմային ներազդումն է: Խթանում է ճարպային հյուսվածքների նյութափոխանակությունը: Չի վնասում մաշկի վերին շերտը: 

Երկրորդ փուլը մաշկի վերին շերտերի վերաձևավորումն ու ամրացումն է, ռելիեֆի հարթեցումը: Այս պրոցեսը նպաստում է կոլագենի արտադրությանը: Սկսվում է հյուսվածքների թարմացման պրոցեսը

Այցելությունների հաճախականություն

Առաջին իսկ այցից հետո կա տեսանելի արդյունք: Ավանտայի մասնագետները խորհուրդ են տալիս դիտարկել կուրսային այցելությունների տարբերակը էլ ավելի ընդգծված արդյունքի համար։ Այցելությունների օպտիմալ քանակը հստակեցվում է նախնական անվճար խորհրդատվության ժամանակ, այն կախված է յուրաքանչյուր դեպքի բարդությունից։ 

Մեր մասնագետները համատեղում են միանգամից մի քանի տեխնոլոգիա մեկ այցի շրջանակներում: Այս մոտեցումը օգնում է էլ ավելի լավ արդյունք ապահովել: 

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության