Նիհարեցնող ներարկումներ

Նիհարեցնող ներարկումները լիպոլիտիկների միջոցով տեղային ճարպային կուտակումների դեմ պայքարի շատ հայտնի մեթոդներից են: Ներարկվող նյութերը թողնում են լիպոլիզի արդյունք՝ ճարպային բջիջների քայքայուման տեսքով: Բարենպաստ ազդեցություն ունեն մաշկի որակի վրա: 

Առավելությունները՝

  • արագ արդյունք,
  • կետային ներազդման հնարավորություն,
  • մարսողության վերականգնում,
  • վերականգնողական փուլի բացակայություն կամ կարճ շրջան: 

Ցուցումներ՝

  • կրկնակզակ,
  • ավելորդ ճարպ ուսերի և պարանոցի շրջանում,
  • խոշոր այտեր,
  • ավելորդ ճարպ ազդրերի վրա, որովայնի ստորին հատվածում:

 Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • էպիլեպսիա,
  • մի շարք աուտոիմունային հիվանդություններ,
  • արյան մակարդման խանգարում։

Ունի տարիքային սահմանափակումներ՝ խորհուրդ է տրվում կատարել 18 տարեկանից հետո։ 

Այցելությունների հաճախականությունը նշանակում է մասնագետը՝ ըստ առաջադրված խնդրի բարդության: Սովորաբար կուրսը ներառում է 3-8 այցելություն՝ 8-20 օր ընդմիջումով:

Վերականգնողական փուլ՝ 2-3 օր

Կարևոր է իմանալ

Ստացված արդյունքը պահպանելու համար անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել սպորտով, ճիշտ սննդակարգ պահել:

Կախված  առանձին դեպքերի բարդությունից, մեր մասնագետները համատեղում են միանգամից մի քանի նիհարեցման տեխնոլոգիա` լավ արդյունք ապահովելու համար։

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է:

Գրանցվել անվճար խորհրդատվության