Indiba | Երիտասարդացում
Indiba-ն ռադիոհաճախականության թերապիայի միջազգային պրակտիկայում հայտնի առաջատարներից է: Կիրառվում է և՛ բժշկական, և՛ էսթետիկ ցուցումի դեպքում:
Միջամտությունն անցկացվում է 448 կՀց հաճախականությամբ: Ավելի քան 300 գիտական ուսումնասիրությունները հաստատել են, որ դա ամենարդյունավետն ու անվտանգն է մարդու օրգանիզմի համար:
Սարքավորումը ստեղծում է ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական դաշտ: Այնուհետև ներազդում է 0.3-10 մԳց հզորությամբ ռադիոհաճախականության ալիքների միջոցով: Ալիքների էներգիան թափանցում է հյուսվածքների մեջ և ներծծվում: Դա բերում է ջերմային ֆոնի ձևավորման:
Միջամտությունը խթանում է կոլագենի արտադրությունը օրգանիզմում: Բարելավում է միկրոշրջանառությունը: Նվազեցնում է այտուցները, ապահովում լիֆթինգ: Վերացնում է տեղային ճարպային կուտակումները: Միջամտությունը կիրառվում է նաև բժշկական ցուցումների դեպքում: Կիրառվում է վերականգնողական փուլի արագացման համար, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների դեպքում:
Indiba-ն զգալիորեն կրճատում է հետվիրահատական շրջանը բլեֆարոպլաստիկայից, դեմքի ձգումից, լիպոսակցիայից, մամոպլաստիկայից հետո: Օգնում է ազատվել քրոնիկ ցավերից:
Էսթետիկ ցուցումներ՝
Բուժական ցուցումներ՝
Հակացուցումներ՝
Մեկ այցի տևողությունը 20-30 րոպե է:
Կախված ամեն առանձին դեպքի բարդությունից՝ մեր մասնագետները համադրում են միաժամանակ մի քանի տեխնոլոգիա մեկ այցի շրջանակներում: Դա օգնում է էլ ավելի լավ արդյունք ապահովել:
Ավանտայում մասնագետի խոհրդատվությունն անվճար է։
Indiba պրոցեդուրա ազդրի հատվածում