Endospheres

Endospheres | Ցելյուլիտի բուժում

Վերջին սերնդի Endospheres Therapy պրոցեդուրան իր կոմպրեսիվ միկրովիբրացիոն մեթոդի շնորհիվ հնարավորություն է տալիս միաժամանակ լուծել մի շարք խնդիրներ՝ ցելյուլիտից մինչև ամբողջ մարմնի կորեկցիա։

Ցելյուլիտը որովայինի, ազդրերի և կոնքային հատվածների ենթամաշկի ճարպային բջիջների կառուցվածքային փոփոխությունն է։

Պրոցեդուրան իր սիներգիկ գործողությունների շնորհիվ պայքարում է ցելյուլիտի դեմ և նվազեցնում  “նարնջի կեղևը”։

Այն արդյունավետ գործում է նաև այն դեպքում, երբ առկա է ոտքերի, կոճերի և թաթերի ծանրության զգացում։ 

Էնդոսֆերա պրոցեդուրան ստորին վերջույթներում արյան և ավշային անարդյունավետ շրջանառության կարգավորման լավագույն լուծումն է: Կոմպրեսիվ միկրովիբրացիոն մեթոդի շնորհիվ այն բարելավում է արյան շրջանառությունը և խթանում ավշային համակարգի գործունեությունը՝ վերացնելով ոտքերի ծանրության խնդիրը։

Տարիքային փոփոխությունների, անառողջ սննդի և շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունների հետևանքով առաջանում է մաշկի տոնուսի կորուստ: Կոմպրեսիվ միկրովիբրացիայի մեթոդը նրբորեն աշխատում է համապատասխան հյուսվածքների վրա՝ մաշկը տոնուսավորելու և ավելի երիտասարդ երանգ ապահովելու նպատակով:

Առավելությունները.

  • Անցավ
  • Ատրավմատիկ
  • Արագ, տեսանելի արդյունք
  • Ցուցումների լայն շրջանակ

Ցուցումներ.

  • Ցելյուլիտ (նարնջի կեղև)
  • Այտուցված ոտքեր
  • Ավելորդ ճարպ
  • Մկանների և մաշկի թուլություն
  • Հետծննդաբերական շրջան

Հակացուցումներ․

  • Քիմիաթերապիա
  • Հղիություն
  • Օնկոլոգիական խնդիրներ 
  • Թրոմբոֆլեբիտ (երակների խցանում արյան մակարդուկով՝ թրոմբով, որի հետևանքով առաջանում է անոթային պատի բորբոքում)։
  • Վարիկոզ՝ 3-րդ և ավելի բարձր աստիճան
  • Դերմատիտ (մաշկաբորբ)

Ազդեցության 5 տեսակները՝

Ցավազրկող ազդեցություն․ պրոցեդուրան թույլ է տալիս կարճ ժամանակում նվազեցնել հյուսվածքների բորբոքումը և  մարմնի ցավը:

Դրենաժային ազդեցություն․ գնդերի շարժումը և գլանի պտտման ուղղությունը ակտիվացնում են ավշային համակարգի աշխատանքը՝ նպաստելով հեղուկների և տոսքինների հեռացմանը։

Վերականգնող ազդեցություն․ պրոցեդուրան նպաստում է ցելյուլիտի առաջացման համար պատասխանատու ճարպային նստվածքների քայքայմանը, նվազեցնում է մաշկի անհարթությունները և վերականգնում մաշկի երիտասարդությունը։

Ազդեցություն մկանների վրա․ կոմպրեսիվ միկրովիբրացիայի համակարգը  վերականգնում է մաշկի էլաստիկությունը՝ նպաստելով մկանային տոնուսի կարգավորմանը։

Ազդեցություն անոթների վրա․ պրոցեդուրան խթանում է անոթային համակարգի աշխատանքը՝ ամրացնելով անոթների պատերը և ապահովելով արյան ակտիվ շրջանառություն գնդերի հատուկ դասավորության շնորհիվ:

Գրանցվել անվճար խորհրդատվության