Ռադիոալիքային և լազերային հեռացում

Խալերի և այլ նորագոյացությունների հեռացումը ռադիոհաճախական ալիքներով համարվում է ամենաարդյունավետներից մեկը:

Միջամտության էությունը

Մեր կլինիկայում ռադիոհաճախականության հոսանքով հեռացումը կատարվում է հատուկ ELLMAN սարքի միջոցով: Օգտագործվում են բարձր հաճախականությամբ ռադիոալիքներ, 3.8-4.0 Մհց: 

Էլեկտրոդը մաշկին գրեթե չի հպվում: Հյուսվածքների քայքայումը տեղի է ունենում բջջային մակարդակում: Ալիքը նպաստում է բջիջների ներսում հեղուկի գոլորշիացմանը, որին ուղղվում է էլեկտրոդը: Շրջապատող բջիջները դրան չեն արձագանքում և չեն վնասվում: 

հոսանքն այրում  է նորագոյացությունը: Հեռացնում է դրա օջախը: Բարձր արդյունավետությունն ապահովվում է արյունատար անոթների «փակման» հաշվին: 

Դրանով երկու հարց է լուծվում.

  • արյունահոսություն տեղի չի ունենում
  • բացառվում է արյան միջոցով բջիջներում նորագոյացությունների տարածումը:

 

Առավելություններ՝

  • Արագ է
  • Արդյունավետ է
  • Անվտանգ է, շրջապատող հյուսվածքները չի վնասվում
  • Չունի վերականգնողական փուլ

Ցուցումներ՝

  • նորագոյացությունների չափերի մեծացում,
  • քորի առաջացում,
  • անհավասար եզրեր,
  • գույնի փոփոխություն,
  • բորբոքային պրոցեսներ:

Հակացուցումներ՝

  • կարդիոստիմուլյատորի առկայություն,
  • տենդ,
  • սրացման փուլում գտնվող հերպես:

Ավանտայի մաշկաբանները խորհրդատվության ժամանակ անհրաժեշտության դեպքում կիրառում են դիագնոստիկա, SYMSIS սիասկոպիա: Հեռացման որոշումն ընդունվում է ըստ արդյունքների: 

Նորագոյացությունների հեռացումը մեր կլինիկայում ըստ անհրաժեշտության ուղեկցվում է բիոմատերիալի հիստոլոգիական ուսումնասիրությամբ: Դա նպաստում է չարորակ ուռուցքի շուտ հայտնաբերմանը:

Մեր կլինիկայում մաշկաբանական խորհրդատվությունն անվճար է:

Գրանցումը` նախապես:

Գրանցվել անվճար խորհրդատվության