Սիասկոպիան մաշկի վրա առաջացած նորագոյացություններն ուսումնասիրող արագ և անվնաս մեթոդ է: Հայտնի է իր բարձր ճշգրտությամբ:
SIMSYS թվային վիդեո դիագնոստիկան ժամանակակից տեխնոլոգիաների վառ օրինակ է: Բարձր որակի նկարահանման շնորհիվ կարելի է խուսափել մաշկը վնասելուց, ծակելուց, քերելուց: Այդ վնասվածքները խախտում են մաշկի ամբողջականությունը, խորացնում են խնդիրները:
Մեթոդի էությունը
Սիասկոպիան հիմնված է լուսային ճառագայթների ալիքների, պիգմենտային մելանինի, կոլագենի ու հեմոգլոբինի փոխազդեցության վրա (ֆոտոսպեկրոմետրիա):
Լուսային ճառագայթները ներթափանցում են մինչև 2 մմ խորություն: Դա հնարավորություն է տալիս ուսումնասիրելու մաշկի խորքային շերտերը:
Ամբողջ տեղեկատվությունը եռաչափ կերպով արտացոլվում է էկրանի վրա: Պատկերները խոշորացվում են մոտ 40 անգամ: Հստակ երևում է գոյացության կառուցվածքը, գույնը, մելանինի ու հեմոգլոբինի կոնցենտրացիան:
Անցկացվող ուսումնասիրությունը բժշկին որոշում ընդունելու հնարավորություն է տալիս․ կա՛մ պարբերաբար ուսումնասիրել նորագոյացության փոփոխությունները, կա՛մ շտապ կարգով հեռացնել:
Այս բազմատեսակ պատկերը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ռեալ տեղեկություններ ստանալ մաշկի՝ ցանկացած տեսակի գոյացությունների վիճակի մասին:
Հետազոտության տվյալները տրամադրվում են այցելուին:
Տեղեկությունները պահպանվում են նաև տվյալների բազայում: Այն հնարավորություն է տալիս համեմատել ցուցանիշները: Հետևել նորագոյացության վիճակին:
Ծառայության առավելությունները՝
Ապացուցված է, որ սիասկոպիայի օգնությամբ մելանոմայի դիագնոստիկայի արդյունավետությունը կազմում է ավելի քան 96%:
Ուսումնասիրված տեղեկությունների վրա հիմնվելով՝ Ավանտայի մաշկաբաններն ըստ անհրաժեշտության այցելուին նշանակում են խալերի հյուսվածքաբանական հետազոտություն:
Հեռացումները բացառապես կատարվում են՝ ելնելով ստացված ցուցանիշներից:
Խալերի դիագնոստիկան մելանոմայի վաղ հայտնաբերման և կանխարգելման լավագույն տարբերակն է:
Ժամանակին դիմեք մասնագետի, ով կնշանակի անհրաժեշտ հետազոտությունները:
Ավանտա նորարարական բժշկական կենտրոնում խորհրդատվությունն անվճար է: