BallancerPro | Ապարատային մերսում
BallancerPro պրեսոթերապիան սեղմված օդով կիրառվող ապարատային մերսումն է: Ժամանակն ու ինտենսիվությունը կարգավորվում է ծրագրային ապահովման կողմից:
Նախկինում պրեսոթերապիան կիրառվել է միայն անոթների լայնացումը բուժելու համար: Միջամտությունն օգնում է ամրացնել անոթների պատերը: Ներկայումս պրեսոթերապիան լայնորեն կիրառվում է նաև մարմնի կորեկցիայի ու ցելյուլիտի դեմ պայքարում:
Միջամտությունն իդեալական է նստակյաց ապրելակերպ ունեցող անձանց համար: Պրոցեդուրայի ժամանակ զգացողությունները նման են միաժամանակ 12 զույգ ձեռքով մերսման: Միջամտությունը շատ արդյունավետ է մի քանի մակարդակներում՝
- սիրտ-անոթային համակարգ
-
-
- բարելավում է արյան շրջանառությունը, ուժեղացնում է թթվածնի մատակարարումը սիրտ-անոթային համակարգ
-
-
- սեղմելով և մերսելով թուլացնում է որովայնի մկանները: Մերսումը աղիների համար հանդիսանում է բնական խթանիչ: Կարող է օգտակար լինել հատկապես փորկապությունից տառապող այցելուների համար:
- տոքսինների դուրս մղում օրգանիզմից
-
-
- մերսումը հանդիսանում է ավշից տոքսինները դուրս բերող խթանիչ:
- մկաններ
-
-
- մեղմացնում է ակտիվ ֆիզիկական վարժություններից առաջացած ցավերը: Թուլացնում և հանգստացնում է մկանները:
- մաշկ
-
- պրեսոթերապիայից հետո մաշկը նուրբ և թարմ տեսք է ստանում: Դա կատարվում է բջիջներին մատակարարվող թթվածնի ուժեղ հոսքի շնորհիվ:
Պրեսոթերապիան արդյունավետ է նաև իմունիտետի ամրացման և սթրեսակայունության համար:
Առավելությունները՝
- անցավ է,
- սեանսից հետո ուժերի աճ է նկատվում,
- օգնում է վերացնել քրոնիկ հոգնածությունը,
- բարելավում է մաշկի գույնը:
Ցուցումներ՝
- ցելյուլիտ,
- ավելորդ քաշ,
- տեղային ճարպային կուտակումներ,
- ծանրություն ոտքերում,
- մկանային ծանրաբեռնվածություն,
- քրոնիկ երակային անբավարարվածություն,
- հետվիրահատական վերականգնում:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- երիկամների հիվանդություն,
- շաքարային դիաբետ,
- մաշկային հիվանդություններ,
- երիկամային անբավարարություն:
Տևողությունը՝ 30-40 րոպե:
Կախված առանձին խնդրի ծանրությունից, մեր մասնագետները համատեղում են միանգամից մի քանի տեխնոլոգիա: Դա լավ արդյունքի երաշխիք է:
Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: