Սթրեսային անմիզապահության լազերային թերապիա

Սթրեսային անմիզապահությունը բնորոշվում է հարկադրված միզումով հազի, փռշտոցի կամ այլ ֆիզիկական լարվածության ժամանակ, ինչպես, օրինակ՝ սպորտային ակտիվություն, մարմնի դիրքի հանկարծակի փոփոխություն և այլն:

Պատճառներ՝

  • դժվար ծննդաբերություն,
  • ծանր ֆիզիկական աշխատանք. աշխատանք 2 կգ-ից ծանր իրերի հետ: 

Միջամտության էությունը

Fotona ընկերության էրբիում լազերը լորձաթաղանթին փոխանցում է ջերմային իմպուլսներ: Դրանք տաքացնում են կոլագենը: Չեն վնասում շրջապատող հյուսվածքները: Տեղի է ունենում նոր կոլագենի արտադրություն: Հեշտոցի հյուսվածքները դառնում են ավելի էլաստիկ:

Առավելություններ՝

  • անցավ է,
  • ոչ ինվազիվ է,
  • իրականացվում է առանց ցավազրկման,
  • արագ է,
  • վերականգնողական շրջանի բացակայություն,
  • նվազագույն հակացուցումներ,
  • կարճ վերականգնողական շրջան՝ վերադարձ սեռական կյանքին 7 օրից: 

Ցուցումներ՝

  • հեշտոցի պատերի առաջին աստիճանի թուլացում,
  • սթրեսային անմիզապահություն. մեզի հոսք կա նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության, հազի դեպքում և այլն:

Հակացուցումներ՝

  • հղիություն:

Այցելությունների հաճախականություն՝ միջինում 3 միջամտություն 30 օր ընդմիջումով:

Մեր կլինիկայում գինեկոլոգի հետ խորհրդատվությունն անվճար է:

Գրանցումը՝ նախապես:

Գրանցվել անվճար խորհրդատվության