Հեշտոցի լազերային ձգում

Intimalase լազերային թերապիան հեշտոցի պլաստիկայի ոչ ինվազիվ նորարարական տեխնոլոգիա է: Նախատեսված է հեշտոցի պատերի թուլացման, մկանների ատրոֆիայի և սեռական անբավարար զգայունության դեմ պայքարի համար: 

Միջամտությունը ցուցված է հատկապես ծննդաբերությունից հետո: Ծննդաբերությունից հետո հեշտոցի պատերի թուլացումը սրվում է տարիքի հետ: Դա հանգեցնում է սեռական ակտի ժամանակ անհրաժեշտ զգացողությունների թուլացման, օրգազմի բացակայության:

Միջամտության էությունը

Fotona Erbium լազերային ազդեցության հետևանքով հատուկ ջերմային ազդակները փոխանցվում են լորձաթաղանթ: Դրանք տաքացնում են կոլագենը, բայց չեն վնասում շրջակա հյուսվածքները: Այս եղանակով տեղի է ունենում նոր կոլագենի արտադրություն: Հեշտոցի հյուսվածքները դառնում են ավելի էլաստիկ: 

Առավելությունները՝

  • անցավ է,
  • ինվազիվ չէ,
  • ցավազրկումը պարտադիր չէ,
  • արագ է,
  • չկա վերականգնողական շրջան,
  • ունի նվազագույն հակացուցումներ:

Ցուցումներ՝

  • հեշտոցի պատերի թուլացում,
  • ատրոֆիա մենոպաուզայի ժամանակ,
  • ոչ լիարժեք սեռական կյանք,
  • օրգազմի բացակայություն:

Հակացուցումներ՝

  • շաքարային դիաբետ
  • սրացման փուլում գտնվող հերպես,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • աուտոիմունային հիվանդություններ:

 Այցելությունների հաճախականություն

Միջինում 3 միջամտություն՝ 30-օրյա ընդմիջումով:

Գրանցվել անվճար խորհրդատվության