Եղունգների ներաճը մեծ տարածում ունեցող խնդիր է: Հայտնի է նաև օնիխոկրիպտոզ անվանմամբ: Այս հիվանդության ժամանակ եղունգն աճում է մատի մեջ: Օնիխոկրիպտոզը կարող է լինել միակողմանի և երկկողմանի: Ամենից հաճախ օնիխոկրիպտոզը հանդիպում է բութ մատի շրջանում:
Բուժման մեթոդները՝
- թիթեղի տեղադրում,
- պոդոլոգիական մշակում,
- դեղորայքային բուժում։
Թիթեղի տեղադրումը բուժման ամենահայտնի և տարածված տարբերակներից է: Թիթեղի տեսակները դասակարգվում են ըստ նյութի ու եղունգի վրա ազդեցության:
Բուժումից հետո հիվանդության կրկնման հավանականությունը հասնում է նվազագույնի:
Թիթեղով բուժման առավելությունները՝
- անցկացնում է տհաճ ցավը,
- քայլելու ընթացքում անհարմարություն չի առաջացնում,
- բուժումը կարելի է դադարեցնել ցանկացած ժամանակ,
- մեթոդը ունիվերսալ է՝ հարմար է և կանանց, և տղամարդկանց,
- կյանքի ռիթմի փոփոխություններ չի պահանջում:
Առաջացման պատճառներ՝
- անհարմար կոշիկներ,
- եղունգի սխալ կտրել,
- ինֆեկցիաներ,
- բարձրակրունկ կոշիկների հաճախակի կրում,
- հարթաթաթություն,
- եղունգի կառուցվածքի վնասվածքներ,
- օրգանիզմում կալցիումի ավելցուկ:
Սովորաբար եղունգի ներաճն ուղեկցվում է սուր բորբոքումներով: Բուժումը ուշացնելու դեպքում հնարավոր են լուրջ բարդացումներ:
Օնիխոկրիպտոզի հնարավոր բարդացումներից են՝
- թարախակալում. ուղեկցվում է ուժեղ ցավով, բարձր ջերմությամբ ու այտուցներով,
- ինֆեկցիաների ներթափանցում ոսկրային հյուսվածք,
- կարմիր բծերի առաջացում, եղունգի միջուկի բարձր արնահոսություն, եղունգի տակ թարախային պարունակության ընդգծում,
- արյան շրջանառության դադարեցում, հյուսվածքների մահ՝ գանգրենա, փտախտ: Հանգեցնում է անդամահատման: